Միջազգային

Նավթի գները

Նավթն ավելին է, քան պարզապես վառելիք: Այն ավելի մեծ ուժ է, քան իր տրիլիոն դոլարի արժողությամբ շուկան: Այն զենք է, ռազմավարական նշանակության ռեսուրս և անեծք: Այն ճակատագրերի արարիչ և կործանիչ է, որոշիչ ցուցանիշ և արձագանքման խցիկ: Սրանցից յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի նավթի գինը սահմանելիս:

Իրավիճակ

Չորս տարի անց, երբ պատմության մեջ նավթի ամենաբարձր միջին գինը, թվում էր, չի ենթարկվի տնտեսության տեսակարար կշռին, 2014 թ. կեսերից նավթի գինը սկսեց կտրուկ նվազել: Հաջորդող 18 ամիսների ընթացքում գները 75%-ով ընկան՝ խուճապ առաջացնելով նավթ արդյունահանողների շրջանում և խառնաշփոթի մեջ գցելով համաշխարհային շուկան: Մատակարարումն ընդլայնվել էր, քանի որ ավելի բարձր կայուն գների շնորհիվ մշակվում էին այնպիսի մեթոդներ, ինչպիսիք էին ջրի հորատման և նավթարդյունահանման  ծառայությունները: Այնուհետև Չինաստանում դանդաղեց տնտեսական զարգացումը, և ներմուծվող ապրանքները պակասեցին: Փոխանակ դադարեցնելու  ավելցուկը, ավելի քիչ նավթ արտահանելով, Մերձավոր Արևելքի արտահանողները ներգրավվեցին գնային պատերազմի մեջ, որպեսզի պաշտպանեն շուկայում իրենց մասնաբաժինը: Ի հավելումն ավելցուկի` Իրանը սկսեց ավելացնել արտահանման ծավալները` տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց իր միջուկային ծրագրի կրճատման շուրջ համաձայնությունից հետո: Գների փլուզումը ստիպեց դադարեցնել թանկարժեք հորատող սարքավորումների աշխատանքը, իսկ միջազգային այնպիսի հսկաներ, ինչպիսիք Chevron-ը, Shell-ը և Halliburton-ն են, հազարավոր մարդկանց աշխատանքից հեռացրին և միլիարդավոր դոլարներ խնայեցին: Սեպտեմբերին՝ ութ տարվա ընթացքում առաջին անգամ, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրները համաձայնության եկան՝ դադարեցնելու մատակարարումը այն բանից հետո, երբ Սաուդիան Արաբիան և Իրանը կարողացան մի կողմ դնել այն տարաձայնությունները, որոնք ձախողել էին արտադրությունը զսպելու սկզբնական ջանքերը: Ավելի վաղ այս ամսին այնպիսի կազմակերպություն, ինչպիսին Միջազգային էներգետիկ գործակալությունն է (International Energy Agency), հայտնաբերեց գերմատակարարում, որը կպահպանվի 2017 թ. ընթացքում, մասամբ այն պատճառով, որ նորմավորված սարքավորումների ներմուծումը 2014 թ.-ից սկսած մեկ երրորդով կրճատել է որոշ արտադրողների ծախսերը:

Oil Prices_1200x_Arm

Աղբյուրը` NYMEX

Պատմական ակնարկ

20-րդ դարի կեսերին շուկայում գերիշխում էր նավթային բազմազգ հսկաների մի խումբ՝ հայտնի որպես Յոթ քույրեր (ներառյալ Exxon Mobil-ը, Chevron-ը և Բրիթիշ Փեթրոլեումը` BP-ն): Վերահսկողության տակ պահելով բարելները՝ ակունքից մինչև բենզաբաք, նրանք միմյանց հետ առևտուր էին անում գաղտնի պայմաններով. ազատ շուկա չկար: Նավթի պաշարներով հարուստ երկրները փորձում էին վերահսկողություն սահմանել 1960 թվականին` հիմնելով Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը: Միջկառավարական կազմակերպության (կարտել) անդամ հանդիսացող արաբական երկրներն իրենց հզորությունն օգտագործում էին քաղաքական և տնտեսական նպատակներով` ցնցելով համաշխարհային տնտեսությունը 1973 թ. էմբարգոյով: Գները կրկին բարձրացան 1979-ին` Իրանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով: 1980-ականներին ՕՊԵԿ-ի ներքին խռովությունները, նոր մատակարարների հայտնվելը և ապագա բորսաների  զարգացումը նպաստեցին  շուկայական նոր  գների ձևավորմանը: Այսօր միջազգային նշաձող է համարվում Հյուսիսային ծովի Brent նավթախառնուրդը: Ամերիկյան նշաձող համարվող West Texas Intermediate թեթև նավթախառնուրդը, որը տարիներ շարունակ զեղչով փոխանակվել է Brent-ի հետ, 2016 թվականին գրեթե հավասարվեց վերջինիս: ԱՄՆ-ը հանեց արտահանվող նավթախառնուրդի վրա դրված քառասուն տարվա արգելքը:

Փաստարկ

Որոշ վերլուծաբաններ ակնկալում են, որ նավթի գները կվերադառնան մի քանի տարի առաջվա գներին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ դա էներգետիկ առատության նոր դարաշրջան կլինի: Սա օրհնություն կլինի բենզին սպառողների համար և անեծք՝ Վենեսուելայի ու Նիգերիայի պես երկրների կառավարությունների համար, որոնց հաջողության երաշխիքը էներգիայի վաճառքն է: Ըստ ԱՄՆ-ի արտադրողների՝ թերթաքարային հեղափոխությունը,  ինչի շնորհիվ երկիրը դարձավ աշխարհի ամենախոշոր նավթ և գազ արտադրողը, ազատեց նրանց այն մտավախությունից, որ մերձավորարևելյան հակամարտությունը կսահմանափակի երկրի մատակարարումը: Արդյունաբերության որոշ դիտորդներ անհանգստացած են, որ նպաստավոր գները կգործեն նավթի արդյունահանման անբավարար ներդրումների փուլում, ինչը կարող է բերել գնային ևս մեկ այլ ալեկոծության: Սաուդյան Արաբիան առաջատար է ՕՊԵԿ-ի այն անդամ երկրների շարքում, որ ցանկանում են պահպանել արտադրությունը, սակայն կարտելը նախատեսված չէ երկարաժամկետ ռազմավարության համար: Բնապահպաններն էլ անհանգստացած են, որ էժան նավթը կմեծացնի էներգիայի սպառումը և կդանդաղեցնի անցումը ավելի մաքուր վառելիքի, որը կօգնի պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Թեև գլոբալ տաքացման դեմ պայքարի ավելի երկարաժամկետ միջոցները կարող են էական ազդեցություն ունենալ նավթի վրա, եթե կառավարությունները քայլեր ձեռնարկեն նավթախառնուրդը գետնի տակ պահելու ուղղությամբ: Սակայն նավթային ընկերություններն ասում են, որ ապագան խոստանում է էներգիայի աճող պահանջարկ և բնակչության աճ` դարձնելով նավթը առաջիկա տասնամյակների կարևոր վառելիք:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

 

Ամփոփեց Բրայան Վինգֆիլդը  

Աղբյուրը` Bloomberg


Հրապարակվել է` 06/10/2016