Իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ ԼՀԱ
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Գորիսի մամուլի ակումբի և «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի հետ միասին հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։
Պարտականություններ
- Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայեցակարգերի մշակում,
- Մարդու անվտանգության իրավունքի հասկացության (Human Security rights) և դրա բաղկացուցիչ յոթ ոլորտներին առնչվող վերլուծական նյութերի պատրաստում (քաղաքական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական, անձնական, համայնքային, սննդային),
- Մարդու անվտանգության իրավունքի վերաբերյալ հետազոտության գործընթացում խորհրդատվական ներգրավվածություն,
- Ծրագրի շրջանակներում պատրաստվող հարցաշարերի, դիմում-հայցադիմումների նախագծում, կազմում,
- Իրավական կարծիքի կազմում,
- Թեմատիկ միջոցառումներին մասնակցություն,
- Ծրագրով պայմանավորված այլ իրավաբանական ծառայությունների մատուցում, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Անհրաժեշտ հմտություններ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- Մարդու իրավունքների ոլորտին առնչվող 2-3 տարվա մասնագիտական փորձ (ցանկալի է նաև փորձառություն միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերում),
- Պետական կառավարման մարմինների հետ աշխատանքային փորձ:
Դիմելու ընթացակարգ
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականն ու աշխատանքային պորտֆոլիոն [email protected] էլ․հասցեին՝ նամակի անվան տողում նշելով «Իրավաբանի աշխատանքի հայտ»։
- Աշխատանքի տեսակը` գործարքային
- Վայրը` Երևան
- Դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 01, 2021
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (+374) 96 20 45 67 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլհասցեին։
Ծրագրի մասին հակիրճ
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ հետ միասին իրականացնում է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը («ՊրոՓաբլիկ»), որը միտված է իրական կարիքների հիման վրա ստեղծել հայեցակարգ Սյունիքի ՏԻՄ-ի ռազմավարական փաստաթղթերի համար։ Ծրագիրը փորձում է նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների ռազմավարության մեջ դրանց ներգրավմանը: Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։