Դըրբըզեք

Պապան միշտ Արցախի համով պաղպաղակներն էր բերում, դրանք ամենահամովն էին․ փոքրիկ Մարիա

Մարիան Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի նախակրթական խմբի սաներից է:

Արցախի շրջափակումից օրեր առաջ ընտանիքով մեկնել էին Երևան: Հայրն առողջական լուրջ խնդիր ուներ, պետք էր շտապ վիրահատվեր:

Ապաքինվելուց հետո Մարիայի հայրը՝ Արմենը վերադարձել էր Արցախ: Մայրիկի և փոքրիկ եղբոր հետ Մարիան մնացել էր Երևանում՝ տնից հեռու, կիսված ընտանիքով՝ շուրջ ինն ամիս:

«Պապուն նըհետ միշտ կըրեցալ չում խոսիմ, որովհետև Արցախում լուսերը շատըն իլալ անջատելիս: Բայց հիբը խոսալում, եթե պապան տաննա իլալ, խնդրալում տեսակապով ցույց տա սենյակս, խաղալիքներս, շորիկներս, հեքիաթների գրքերս… լո՜խ կարոտալում», – ասում է 6-ամյա Մարիան:

Հետաքրքրասեր աղջնակի «ինչու»-ներին մայրը պատասխաններ գրեթե չուներ:

Ստեփանակերտում Մարիան պարի, ավազանկարչության, ինչպես նաև մենթալ թվաբանության դասընթացների էր հաճախում:

2023թ․ սեպտեմբերի Արցախի բռնի տեղահանությունն ամբողջությամբ փոխել է Մարիայի ներաշխարհը․ տուն վերադառնալու պարզագույն ցանկությունը երազանք է մնացել․․․

Արցախցի փոքրիկը, կարծես թե, որոշակիորեն հարմարվել է նոր շրջապատին: Երևանում էլ է սկսել պարի ու նկարչության խմբակների հաճախել, բայց մտքերն ու հուշերը նրան ամեն օր Արցախ են տանում: Խոստովանում է՝ ամենամտերիմ ընկերուհուն՝ Մարիամին, ում հետ նույն բակից են և նույն օրն են ծնվել, միասին խաղացել ու դպրոց են հաճախել, շատ է կարոտում։

Ասում է՝ կարոտել է Արցախում թողած ամեն ինչին, իսկ ամենաշատը՝ քրոջից ստացած նվերն ու Արցախի համով պաղպաղակները։

Արմենը՝ Մարիայի հայրը, աշխատանքի բերումով վերջիններից է եղել, որ լքել է Արցախը՝ իր հետ բերելով աղջկա ամենասիրելի տիկնիկը․․․

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Վիզուալ նյութերը՝ հեղինակի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/07/2024