Մեր մասին Էթիկա
Կրթություն

Դարձի՛ր քո համայնքի մեդիա դիտակը

Պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

Մեկնարկում է «Region Check. Լրահոսի ստուգման մարզային ցանց» ծրագիրը

Ապրո՞ւմ ես Լոռու, Շիրակի, Տավուշի կամ Սյունիքի մարզում։
Հետաքրքրվո՞ւմ ես մեդիայով, տեղեկատվությամբ, համայնքային խնդիրներով կամ ուզում ես սովորել, թե ինչպես տարբերել փաստը ապատեղեկատվությունից։

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Ամփոփ Մեդիան» հրավիրում են երիտասարդներին դառնալու «Մեդիա դիտակ»՝ միանալով մարզային ակտիվ ցանցին, որը կօգնի բացահայտել ապատեղեկատվությունը, ստուգել փաստերը և ավելի թափանցիկ դարձնել համայնքային ու ընտրական գործընթացները։

Ծրագրի ընթացքում դու՝

🔹 կսովորես կիրառել մեդիագրագիտության և փաստերի ստուգման գործիքներ,
🔹 կծանոթանաս AI գործիքների կիրառմանը լրագրության և տեղեկատվության ստուգման ոլորտում,
🔹 կստեղծես վիզուալ պատմություններ և մեդիա բովանդակություն, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ քո համայնքում,

🔹կհամագործակցես ոլորտի փորձառու մասնագետների հետ և կստանաս նրանց մասնագիտական աջակցությունը,
🔹 կդառնաս երիտասարդական շարժման առանցքային մասնիկը. միասին ստեղծելու ենք թվային «վահան», որը կպաշտպանի մեր հասարակությանը տեղեկատվական հարձակումներից ու ապատեղեկատվությունից։

Ո՞վ կարող է դիմել

Մենք փնտրում ենք ակտիվ ու հետաքրքրված երիտասարդների, ովքեր՝

✔ ապրում են Լոռու, Շիրակի, Տավուշի կամ Սյունիքի մարզերում,
✔ հետաքրքրված են մեդիայով, լրագրությամբ, քաղաքացիական մասնակցությամբ կամ թվային գործիքներով,
✔ պատրաստ են սովորել, համագործակցել և իրենց համայնքում փոփոխություն իրականացնել։

Փորձ ունենալը պարտադիր չէ։ Կարևոր է մոտիվացիան։

Մասնակցությունն անվճար է

📅 Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 19, 2026

🔗 Գրանցման հղում

Քո համայնքի տեղեկատվական անվտանգությունը սկսվում է քեզնից։
Դարձի՛ր քո համայնքի Մեդիա դիտակը։

⚠️ Կարևոր է. Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է դիմումներին զուգահեռ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Անահիտ Հարությունյանի հետ` 096 554 885 հեռախոսահամարի միջոցով:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/05/2026