Միջազգային

Եվրոպայի անպաշտպան կողմերը

Եվրոպական խորհրդարանի ընտրությունները գտնվում են աջակողմյան ուժերի կիբերհարձակումների սպառնալիքի տակ, բայց Եվրամիությունը չի ձեռնարկում պաշտպանական բավարար քայլեր:

AFP

Ոչ մի կասկած չկա, որ Եվրախորհրդարանի ընտրությունները կդառնան հաքերային հարձակումների, ապատեղեկատվությունների և սոցցանցերում մանիպուլյացիաների թիրախ:

Հետադարձ հայացք գցելով ԱՄՆ-ի 2016թ. նախագահական ընտրություններին, հստակ կարող ենք ասել, որ այդ օրից ի վեր ցանկացած մեծ քաղաքական իրադարձություն Եվրոպայում ուղեկցվում է կիբերտիրույթում մանիպուլյատիվ գործողություններով: Սկսած Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեից, Ֆրանսիայում նախագահական ընտրություններից մինչև Կատալոնիայի անկախության ոչ միանշանակ ժողովրդավարական քվեարկություն, այս ամենի ընթացքում տարբեր վերլուծական կենտրոններ, ոչ կառավարական կազմակերպություններ և պետական պաշտոնյաներ հաջողվում էր արձանագրել Եվրոպայի տարբեր անկյուններում կիբերհարձակումների և ապատեղեկատվության քարոզարշավների դեպքեր կամ դրանց փորձ:

Նախորդ դեկտեմբերին Բելգիայում անգամ կառավարական կոալիցիան լուծարվեց անհամաձայնությունների պատճառով, որոնք առաջացել էին ՄԱԿ-ի միգրացիոն դաշնագրի շուրջ, որոնք հանրայնացվել էին սոցցանցերում հիմնականում ուլտրաաջ շարժումների միջոցով: Դա է պատճառը, որ զարմանալու ոչինչ չկա նրանում, որ Եվրոբարոմետրի անցակցրած վերջին հարցման ընթացքում եվրոպացիների երեք չորրորդը անհանգստացած է ցանցում առկա ապատեղեկատվությամբ:

Եվրոպական երկրների և կառավարությունների ղեկավարները` որպես արձագանք կիբերտիրույթի ժամանակակից սպառնալիքներին, տվյալ թեմային մեծ կարևորություն են տվել Եվրոպական միության 2018թ. հոկտեմբերին ընդունված հռչակագրում: Դրանից կարճ ժամանակ անց Եվրոպական հանձնաժողովը հանդես եկավ գործողությունների նոր ծրագրով, որում ներկայացված են ընտրական գործընթացների անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:

Իրականում մինչս օրս ընդունված (և չընդունված) միջոցները թերագնահատում են համաեվրոպական ընտրությունների բնույթը, որոնք այսօր սպառնում են վերածվել վիրտուալ ետնաբեմում թաքնված ագրեսորների խնջույքի:

Միևնույն ժամանակ, երեք հիմնական գործոնն ընդգծում է համաեվրոպական ընտրությունների շրջանակներում կիբեր հարձակումների իրական ծավալները, համեմատած ընտրողների ազգային կամքի հետ և հատուկ հնչեղություն են տալիս  Եվրամիության համատեքստում թվային ժողովրդավարության ստվերային կողմերի վերաբերյալ ներկայիս քննարկումներին:

Ազգային անվտանգության միջոցառումների բեկորացված կառուցվածքը, որը համադրվում է համեմատաբար երկար ժամանակով քվեարկության հետ, բացում է կիբերհարթակի հարձակումների հնարավորությունների լայն շրջանակ:

Առավել կարևոր առաջնահերթ տարբերություններից մեկը նկատելի դառնում եվրոպական մայրցամաքի կուսակցա-քաղաքական իրավիճակին հայացք նետելիս: Քաղաքական սպեկտրի կենտրոնական կետից ինտենսիվորեն ձևավորվում են եվրոսկեպտիկ կուսակցությունները, որոնց նպատակն է թուլացնել ԵՄ-ն: Հենց այս  ուժերն են, որոնց արդեն իսկ օգտագործում են սոցիալական ցանցերը, որպես ազգային ընտրությունների և հանրաքվեների շրջանակներում հասարակական կարծիքի շահարկումների հիմնական գործիք, և նրանք չեն թաքցնում նույնիսկ նպատակաուղղված ապատեղեկատվական քարոզարշավները և կեղծ լուրերը, ինչպես օրինակ`Բունդեսթագի նախընտրական քարոզարշավում:

Հատկապես կարևոր է հակաեվրոպական ուժերի ցանցային նմանությունը աջակողմյան ճամբարում ընթացող միավորման ձգտումների լույսի ներքո, որի շրջանակներում իտալական պոպուլիստական ​​աջակողմյան առաջնորդ Սալվինին ձգտում է դաշինք ստեղծել առավել բազմազան եվրոպական կուսակցությունների միջև: Եթե ​​նման միությանը բախտ վիճակվի իրականանալ, ապա դրա հաշվին Եվրոպայի մասշտաբով վիրտուալ տիրույթում կձևավորվի բացասական առանցք:

Այս դեպքում` ի տարբերություն ազգային ընտրությունների,  ամենատարբեր ազգային և ազգայնական արշավների արդյունքները կիբերտիրույթում կմիաձուլվեն մայիսյան ընտրությունների արդյունքներում, որը կնպաստի ԵԽ-ում միասնական հակաեվրոպական ուժերի առկայության զգալի աճին:

Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ բացի գործող ազգային դերակատարներից կիբերիրույթում հատուկ դերակատարում կարող է ունենալ  արտաեվրոպական խաղացողը: Ռուսաստանը ոչ վաղ անցյալում բազմիցս փորձել է ազդել Եվրոպայում ընտրությունների վրա՝ ինչպես կեղծ տեղեկատվության, այնպես էլ սոցցանցերում բոտերի նպատակաուղղված օգտագործման միջոցով, նաև Սանկտ Պետերբուրգի տրոլլերի հայտնի գործարանով:

Միևնույն ժամանակ Կրեմլի այս մտադրությունը ցույց է տալիս, որ այստեղ հակաեվրոպական ուժերի գործող նպատակների հետ կա շահերի նենգ համընկնում՝ Եվրամիության՝ ինչպես մեկ ամբողջության երկարատև ապակայունացում: Որպես հիմնավորում, Մոսկվան օժանդակություն է ցուցաբերում` այդ թվում նաև ֆինանսական, Եվրոպայի եվրոսկեպտիկ կուսակցություններին: Նշված սկզբունքային տարբերությունը ընտրողների կամքի արտահայտման և Եվրախորհրդարանի ընտրությունների միջև ձեռք կբերի պայթյունավտանգ բնույթ, քանի որ դրա պատճառով վիրտուալ տարածության որոշիչ դեմքերը այլևս 2019թ. մայիսյան ընտրությունները չեն օգտագործի միայն այս կամ այն քաղաքական օրակարգի կողմ կամ դեմ կուրսերի դասական սահմանման համար (օրինակ, կողմ կամ դեմ նվազագույն աշխատավարձի բարձրացման չափին), այլ կմատուցեն դրանք Եվրամիությանը` ինչպես մեկ միասնականություն, կողմ կամ դեմ քվեարկելու անվան տակ որը ազգային մակարդակում անցանկալի գործընթաց կլինի:

Ավելին, Եվրախորհրդարանի ընտրությունների սահմաններում պոտենցիալ սպառնալիքների այս խայտառակ սցենարը բախվում է պաշտպանական դեռևս շատ թույլ համախմբված գծին, որը երկրորդ հիմնական տարբերությունն է ազգային ընտրություններից: Միևնույն ժամանակ կարևոր ասպեկտը կայանում է առաջիկա ընտրությունների բնույթի մեջ: Քվեարկության մեկ փուլի փոխարեն, Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան ավելի երկար ժամանակահատվածում՝ մայիսի 23-26-ը և միաժամանակ կանցկացվեն ազգային ընտրությունների ֆորմատով՝ 27 (կամ 28) Եվրամիության անդամ պետություններում:

Այդպիսով Եվրամիության անդամ պետություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է նաև ընտրական ենթակառուցվածքը կիբերհարձակումներից պաշտպանելը, սակայն դրանց նախազգուշական գործողությունները կյանքի են կոչվում տարբեր ինտենսիվությամբ: Ազգային անվտանգության միջոցառումների այդ մասնատված կառուցվածքը համեմատաբար երկար տևողությամբ քվեարկության հետ մեկտեղ լայն հնարավորությունների դիապազոն է բացում կիբերհարձակումների համար: Գիտակցելով այս պարագայում իրենց անզորությունը, արդարության, սպառողների պաշտպանության և գենդերային հավասարության հարցերով եվրոպական հանձնակատարը կտորտանքներով գորգ է անվանել այն միջոցները, որոնք Եվրախորհրդի անդամ պետություններն այս պահին ընդունել են: Դրա հետ մեկտեղ խոստումնալից չէ նաև այն փաստը, որ անգամ Գերմանիայում 2017 թ. Բունդեսթագի ընտրությունների ժամանակ հաջողվեց հակերային հարձակում կատարել ծրագրավորման գլխավոր համալիրի վրա, որը ընտրության արդյունքները փոխանցում էր դաշնային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Եթե Եվրամիության անդամ երկրները ընտրությունների պաշտպանությանը պատասխանատու վերաբերմունք չցուցաբերեն, ապա դրա համար ստիպված կլինեբ բարձր գին վճարել:

Երրորդ և վերջին որոշիչ գործոնը բխում է կայանալիք ընտրությունների արդյունքներից: Եթե մի կողմից ապատեղեկատվային գործողությունները կամ սոցիալական ցանցերում կեղծ նորությունների ավտոմատացված տարածումը հաջոցված արդյունք կրեն, ապա հակաեվրոպական ուժերը հսկայական քանակությամբ մանդատի տեսքով մրցանակ կստանան և դրանով իսկ զգալիորեն կսահմանափակեն ԵՄ-ի կարողությունները: Իսկ մյուս կողմից, եթե ընտրական ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումը հաջողվի միայն ԵՄ մեկ անդամ պետությունում, ապա ընտրության ամբողջ արդյունքները, ինչպես նաև Եվրոպական նոր խորհրդարանի վերջնական լեգիտիմությունը կդրվեն կասկածի տակ: Երկու դեպքում էլ կմատուցվեն արջի ծառայություն, որն այօր անհրաժեշտ է խորհրդարանի դիրքերի ամրապնդման և ԵՄ-ի հետագա ժողովրդավարացման համար:

Ի վերջո, ԵՄ հետ կապված վիրտուալ սպառնալիքների դեմ ճիշտ վերաբերմունքի մասին քննարկումներում ճակատագրական անհավասարակշռությունն իր մասին զգացնել է տալիս: Եթե Եվրամիության անդամ երկրները ընտրությունների պաշտպանությանը պատասխանատու վերաբերմունք չցուցաբերեն, ապա դրա համար Միությունը ստիպված կլինի բարձր գին վճարել: Եվ այդ գինը Եվրոպայում առկա իրավիճակի լույսի ներքո կարող է չարդարացված բարձր լինել, երբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ բանավեճերը ավելի ու ավելի են ծանրաբեռնվում դրա գոյության մասին բանավեճերի շնորհիվ:

Հեղինակ` Մորից Ֆեսլա (Moritz Fessler), Բեռլին

Մորից Ֆեսլան աշխատում և գրում է դոկտորական ատենախոսություն Օդերի Ֆրանկֆուրտի Վիադրինի Եվրոպական համալսարանի միջազգային եւ եվրոպական քաղաքականության բաժնում: Նախկինում նա աշխատել է նաև Բունդեսթագում: Սովորել է եվրոպական ուսումնասիրություններ եւ միջազգային հարաբերություններ Մագդեբուրգում, Բեռլինում եւ Նիժնի Նովգորոդում:

Նյութի բնօրինակը հրապարկվել է Միջազգային քաղաքականություն և հանրություն եռալեզու պարբերականում:

Թարգմանությունը՝  Էլիզա Մկրտչյանի և Արփինե Փանոսյանի

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/03/2019