Առողջություն

Ի՞նչ է սոցիալական փաթեթը. նպատակն ու բաղադրիչները

2012թ.-ից ներդրված սոցիալական փաթեթը պետական աշխատողների, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության, սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում (ՊՈԱԿ) աշխատողների աջակցության ծրագիր է։

Նպատակն է՝

  • Աշխատակցի սոցիալական կարիքների բավարարում
  • Մոտիվացում, արդյունավետության բարձրացում
  • Պետական ոլորտի աշխատանքի գրավչության բարձրացում
  • Պետական ոլորտում կադրերի հոսքի կրճատում

Ի սկզբանե 2012 և 2013թթ․ սոցիալական փաթեթից օգտվելու առաջին նախապայմանը շահառուի կողմից առողջության ապահովագրության ձեռքբերումն էր։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2018թ.-ի դրությամբ սոցիալական փաթեթից օգտվել է 147200 շահառու: Վերջիններիս թիվը նվազել է 4100-ով՝ համեմատած 2015, 2016 և 2017թ. հետ, երբ շահառուների թիվը երեք տարիների ընթացքում անփոփոխ էր` 151 300 անձ:

2018թ.-ին այս նպատակով բյուջեով հատկացված գումարը կազմել է 10.6 մլրդ դրամ:

image-8769

Տրամադրվող գումարն անկանխիկ, է և փոխանցվում է բանկում բացված հաշվին: Բացի դա, եթե շահառուն տվյալ տարում չի օգտագործում գումարները, ապա դրանք փոխանցվում են հաջորդ տարվա հաշվին: Այլ կերպ ասած՝ գումարը կրում է կուտակային բնույթ

Կարդացեք նաև

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 01/10/2019