Նոյեմբերի 23-ին Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դրա բովանդակության շուրջ բուռն քննարկումներ են սկսվել։ Քաղաքական գործիչներն ու հանրային դեմքերը ներկայացնում են տարբեր, երբեմն իրար հակասող մեկնաբանություններ։
Ի՞նչ է գրված նոր Սահմանադրության նախագծում, ի՞նչ է առաջարկվում փոխել, և որքանո՞վ են դրա վերաբերյալ հնչող պնդումները համապատասխանում փաստաթղթի բովանդակությանը։
Որպեսզի ընթերցողը կարողանա կողմնորոշվել տեղեկատվական այս հոսքերում և սեփական եզրակացություններն անել՝ հիմնվելով սկզբնաղբյուրների վրա, «Ամփոփ Մեդիան» համեմատական ինտերակտիվ հարթակ է ստեղծել։
Այն հնարավորություն է տալիս համեմատել ՀՀ արդարադատության նախարարության՝ 2026 թ-ի նոյեմբերի 23-ին հրապարակած նոր Սահմանադրության նախագծի նախաբանն ու բոլոր 89 հոդվածները գործող Սահմանադրության նախաբանի և հոդվածների հետ՝ առանձնացնելով նոր դրույթները, առաջարկվող փոփոխություններն ու գործող Սահմանադրության այն դրույթները, որոնք չեն ներառվել նախագծում։
Հարթակում նախագծի յուրաքանչյուր հոդվածի կողքը ներկայացված են գործող Սահմանադրության համապատասխան դրույթները։ Կարող եք որոնել հոդվածները համարով կամ բանալի բառով, համեմատությունները զտել ըստ թեմայի և ուսումնասիրել դրանք ըստ փոփոխության բնույթի՝ «Նոր դրույթ», «Փոխված» կամ «Հիմնականում պահպանված»։
Մեր նպատակը պատրաստի գնահատականներ տալը չէ, այլ հնարավորություն ստեղծելը, որ յուրաքանչյուր ոք կարողանա ինքնուրույն համեմատել երկու փաստաթղթերը և ստուգել դրանց վերաբերյալ հրապարակային պնդումները։
Համեմատության հիմքում նոյեմբերի 23-ին հրապարակված նախագիծն է, որը հանրային քննարկումների արդյունքում կարող է փոփոխվել։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/11/2026









