ԱՄՓՈՓ ՄԵԴԻԱ · ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ · AMPOP.AM

Ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծով

Համեմատել ենք գործող Սահմանադրությունը նոր Սահմանադրության նախագծի նախաբանի և բոլոր 89 հոդվածների հետ։ Ներկայացրել ենք նաև գործող Սահմանադրության այն դրույթները, որոնք նախագծում չեն պահպանվել։

Նախագծի բառերի թիվը
Գործող ՍահմանադրությունՆախագիծ
14 23112 659
Ինչպե՞ս ենք համեմատել հոդվածները

Յուրաքանչյուր քարտում ներկայացված է նախագծի մեկ հոդված կամ նախաբանը՝ գործող Սահմանադրության համապատասխան դրույթների կողքին, եթե այդպիսիք կան։ Որոշ քարտերում համեմատությունը բաժանված է ըստ թեմաների, և ամբողջական տեքստերը կարելի է բացել առանձին։ Հավելյալ համատեքստը, եթե կա, բացվում է «Գործող Սահմանադրության առնչվող դրույթներ» տողով։ Օրինակ՝ նախագծի 12-րդ հոդվածը միավորում է գործող Սահմանադրության 15-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ լեզվի, մշակույթի, կրթության և գիտության մասին։

Նախագծի դրույթները բնութագրող պիտակները՝

  • Նոր դրույթ՝ նախագծի հիմնական դրույթը գործող Սահմանադրությունում ուղիղ համարժեքը չունի։
  • Փոխված՝ փոխվում է կարգավորման իրավական բովանդակությունը կամ կիրառումը։ Օրինակ՝ ավելանում է իրավունքի իրացման պայման, փոխվում է մարմնի լիազորությունը կամ հանվում է գործող պահանջը։
  • Հիմնականում պահպանված՝ կարգավորումն ըստ էության շարունակում է գործել նույն կերպ։ Կարող են փոխվել ձևակերպումը, հոդվածի համարը կամ դրույթի տեղը։

Նոր նախագիծը հոդված առ հոդված

Գործող Սահմանադրության դրույթներ, որոնք նախագծում համարժեք կարգավորում չունեն

Ստորև ներկայացված են գործող Սահմանադրության տասնմեկ հոդվածներ, որոնց մեկ կամ մի քանի դրույթներ նախագծում համարժեք ձևով չեն պահպանվել։ Յուրաքանչյուր հոդվածի տակ նշված է՝ որ դրույթն է բացակայում։ Անհրաժեշտության դեպքում նշված է նաև առնչվող կարգավորումը։

Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 70

Նախագծում չկա դատապարտյալի՝ ներում խնդրելու, այդ թվում՝ պատիժը մեղմացնելու խնդրանք ներկայացնելու իրավունքի ուղղակի ամրագրում։ Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքն այսօր նախատեսված է նաև «Ներման մասին» օրենքով։

Հոդված 87. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 87

Նախագծում չկա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ գործող 86-րդ հոդվածի նպատակներն իրագործելու հատուկ պարտականությունը։ Չկա նաև դրանց կատարման մասին Կառավարության զեկույցում տեղեկություն ներկայացնելու պահանջը։ Նախագծի 56-րդ հոդվածը պահպանում է Կառավարության ծրագրի կատարման մասին ԱԺ-ին ամեն տարի զեկուցելու պահանջը։

Հոդված 113. Հարցապնդումները
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 113

Նախագծում չկա ԱԺ խմբակցությունների գրավոր հարցապնդման հատուկ ընթացակարգը, որով Կառավարության անդամը պետք է պատասխաներ 30 օրվա ընթացքում, իսկ պատասխանը ներկայացվեր ԱԺ նիստում և քննարկվեր խմբակցության առաջարկով։ Նախագծի 41-րդ հոդվածը պահպանում է պատգամավորների՝ բանավոր և գրավոր հարցեր տալու իրավունքը։

Հոդված 118. Պատերազմի հայտարարումը և խաղաղության հաստատումը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 118

Նախագծում չկա դրույթ, որը սահմանում է, թե ով և ինչ կարգով է պաշտոնապես պատերազմ հայտարարում կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում ընդունում։ Նախագծի 47-րդ հոդվածը սահմանում է, թե երբ է Կառավարությունը ռազմական դրություն հայտարարում։

Հոդվածներ 152 և 155. Անվտանգության խորհուրդը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 152 · Հոդված 155

Նախագծում չկա Անվտանգության խորհրդի մասին դրույթ։ Գործող Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով խորհուրդը գլխավորում է վարչապետը, իսկ 155-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները։ Նախագծում այդ ուղղությունները սահմանելու լիազորությունն ուղղակիորեն չի վերապահվում որևէ մարմնի։

Հոդված 157. Կառավարության վստահության հարցը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 157

Նախագծում չկա այն ընթացակարգը, որով Կառավարությունը կարող է իր ներկայացրած օրինագծի ընդունումը կապել իրեն վստահություն հայտնելու հարցի հետ։

Հոդված 160. Կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 160

Նախագծում չկա մարզպետների դերի, նրանց նշանակման ու ազատման մասին հատուկ կարգավորում կամ Երևանի տարածքային կառավարման առանձնահատկություններն օրենքով սահմանելու պահանջ։ Նախագծի 53-րդ հոդվածը տարածքային կառավարման մարմինները ներառում է գործադիր իշխանության համակարգում։

Հոդված 161. Հանրային խորհուրդը
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 161

Նախագծում չկա Հանրային խորհրդի՝ որպես Կառավարության խորհրդակցական մարմնի կարգավիճակն ամրագրող դրույթ։

Հոդված 187. Տեղական ինքնակառավարումը Երևանում
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 187

Նախագծում չկա Երևանի՝ համայնք լինելու ուղղակի ամրագրում կամ այնտեղ տեղական ինքնակառավարման առանձնահատկություններն օրենքով սահմանելու պահանջ։ Նախագծի 18-րդ հոդվածով Երևանը շարունակում է ամրագրվել որպես մայրաքաղաք։

Հոդված 189. Միջհամայնքային միավորումները
Աղբյուրը՝ ARLIS · Հոդված 189

Նախագծում չկա միջհամայնքային միավորումների ստեղծման կարգը, իրավական կարգավիճակը և լիազորությունները սահմանող դրույթ։

Աղբյուրներ

Համեմատության հիմքում 2026 թ. նոյեմբերի 23-ին հրապարակված նախագիծն է, որը հետագայում կարող է փոփոխվել։

Բացել պաշտոնական աղբյուրը ↗