Առողջություն

Սոցիալապես անապահով և բնակչության հատուկ խմբերի բուժօգնություն

Սոցիալապես անապահով անձանց խմբի մեջ են մտնում ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30,1 և ավել բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները։

Սոցիալապես անապահովության միավորը հաշվարկվում է օրենքով որոշված բանաձևով։ Այստեղ հաշվի են առնվում սոցիալական խումբը, ընտանիքի անաշխատունակ, 18 տարին չլրացած անդամների թիվը, բնակավայրը, բնակարանային պայմանները, մեքենայի առկայությունը և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը, մաքսային վճարները, ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի և գազի քանակը, եկամուտը, ինչպես նաև ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի եզրակացությունը։

2019թ․ հունիսի 27-ի Կառավարության որոշմամբ, «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին հատկացվեց լրացուցիչ 5.1 մլրդ դրամ։ Ըստ Առողջապահության նախարարության` այն տրամադրվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցման նպատակով։ Արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը։

Նույն որոշմամբ ժամկետային զինծառայողների, մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ներառվեցին հատուկ խմբի մեջ, ովքեր կարող են անվճար օգտվել սրտի վիրահատական ծառայություններից, ինչպես նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայություններից։

ՀՀ կառավարության որոշմամբ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրում ներկայացված են նաև տարբեր հատուկ խմբեր, որոնք անվճար կամ համավճարով կարող են օգտվել տարբեր բուժծառայություններից։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/09/2019