Առողջություն

Հաշմանդամություն ունեցողների բուժօգնությունը

1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ներառված են անվճար կամ հավելավճարով բուժօգնություն կամ սպասարկում ստացողների ցանկում։ 2019թ․ հունիսի 27-ի կառավարության որոշմամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները հնարավարություն ստացան պետպատվերի շրջանակներում՝ անվճար օգտվել սրտի վիրահատական ծառայություններից։ Բացի դրանից 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք նաև կարող են անվճար օգտվել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնությունից:

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար լիովին անվճար են նաև ստոմատոլոգիական բուժծառայությունները (ատամի հեռացում, պերիօդոնտիտի, պուլպիտի, կարիեսի բուծում, պրոթեզավորում)։ Իսկ 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձիք ստոմատոլոգիական նշված ծառայություններից օգտվում են համավճարով, որտեղ պետությունը հոգում է ծառայության արժեքի 65%-ը։ Բացառություն է կազմում միայն ատամի հեռացումը: Նշված խմբերի համար այն կատարվում է անվճար։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/09/2019