Առողջություն

Ինչպես է սոցփաթեթի շրջանակներում վճարվում բուժհաստատությունը

Ապահովագրական ընկերությունները վճարումներն ուղղակիորեն կատարում են այն բժշկական կազմակերպությանը, որի ծառայություններից օգտվել են շահառուները: Կարևոր է իմանալ, որ եթե շահառուն մինչև ապահովագրական ընկերության փոխանցումները վճարել է բժշկական հետազոտությունների համար, ապա այդ գումարը կարող է հետ ստանալ: Վերջինս հիվանդանոցային բուժօգնություն ստանալու ժամանակ կամ դրանից հետո՝ 30 օրվա ընթացքում, վճարման փաստաթղթերը ներկայացնում է բուժհաստատություն, որն էլ մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորվում է վերադարձնել:

Ինչ վերաբերում է բանկերին, ապա սոցիալական հաշիվները սպասարկում են այն բանկերը, որոնք պայմանագիր ունեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Դրանք են՝ «Այդի բանկ» ՓԲԸ-ն, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն, «Արցախ բանկ» ՓԲԸ-ն,  «Հայէկոնոմ բանկ» ԲԲԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ՓԲԸ, «Արարատ բանկ» ԲԲԸ, «Հայբիզնես բանկ» ՓԲԸ-ն, «Ինեկո բանկ» ՓԲԸ-ն «Արդշին բանկ» ՓԲԸ-ն և «Յունի բանկ» ՓԲԸ-ն:

Կարդացեք նաև

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 02/10/2019