Առողջություն

Ո՞ր ընկերություններն են ապահովագրում սոցիալական փաթեթի շահառուներին

Հայաստանում շուրջ հինգ տարի առաջ առողջության ապահովության ծառայությունը փոխարինվեց առողջապահական փաթեթով սրանով շահառուների առողջության պաշտպանությանն ուղղված ծառայությունների մատուցման ապահովումը վերապահելով պետությանը։

Արդեն 2-րդ տարին է առողջապահական փաթեթի շրջանակներում ծառայությունների մատուցման ապահովումը իրականացվում է ապահովագրական ընկերությունների միջոցով։ 2017թ․-ի հոկտեմբերի 1-ից գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ կառավարությունն ի դեմս Առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում։

Նախարարության շահառուներին սպասարկում է 6 ապահովագրական ընկերություն՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռեսո», «Ռոսգոստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս»: 2018թ․ տվյալներով, շահառուների ընդհանուր թիվը գերազանցում էր 100 հազարը։

2021թ. հունվարի 1-ից առողջապահական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար սոցիալական փաթեթի յուրաքանչյուր շահառու հնարավորություն կունենա ընտրելու իր նախընտրած ապահովագրական ընկերությունը:

Բացառություն են զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներն, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները։ Նրանց տրամադրվող առողջապահական ծառայությունները իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում։ Ֆինանսավորումը կատարվում է «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի և «Զինծառայողներին ու փրկարար ծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարությանը հատկացված միկջոցների հաշվին։

Կարդացեք նաև

  • Ի՞նչ է սոցիալական փաթեթը․ նպատակն ու բաղադրիչները:
  • Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են լինել սոցիալական փաթեթի շահառու:
  • Սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը:
  • Պարտադիր կանխարգելիչ բժշկական ծառայություն:
  • Ինչպես է սոցփաթեթի շրջանակներում վճարվում բուժհաստատությունը:

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/10/2019