Կրթություն

Ամփոփ թվեր․ Աշակերտների թվի աճ մասնավոր դպրոցներում

Լուսանկարի աղբյուրը՝ Ayb.am

Վերջին տարիներին Հայաստանի ոչ պետական՝ մասնավոր հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվն աճ է գրանցում։ Սրա մասին են վկայում վիճակագրական տվյալները։

Մասնավոր հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողները, սակայն, դեռևս կազմում են Հայաստանի աշակերտների 2,5%-ը:

Մասնավոր ուս․հաստատությունները հիմնականում մայրաքաղաք Երևանում են։ Մի քանիսը՝ հանրապետության երեք այլ մարզերում (Տես 1-ին պատկերը


Կարդացեք նաև․ Ամփոփ թվեր․ բոլոր մարզերում տղա աշակերտներն ավելի շատ են, քան` աղջիկները


Միեւնույն ժամանակ, ըստ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքի տվյալների, վերջին տարիներին ՀՀ պետական հանրակրթական դպրոցների թվի նվազման միտում կա։ Այս նվազումն ուղիղ կապ ունի դպրոցների օպտիմալացման ծրագրերի հետ։ Վերջին մի քանի տարիներին ցածր թվաքանակով աշակերտ ունեցող դպրոցները փակվում էին, իսկ աշակերտները տեղափոխվում էին տվյալ կամ մոտակա համայնքում առկա փոքրաթիվ աշակերտներ ունեցող այլ դպրոցներ։

Մասնավոր դպրոցների կարգավիճակի վերաբերյալ հունվարին մամուլում հայտարարությամբ է հանդես եկել «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան։ Հայտարարության տակ ստորագրողներն իրենց անհանգստությունն են հայտնել ՀՀ-ում ոչ պետական հանրակրթության նկատմամբ ՀՀ կառավարության վերջին մոտեցումների վերաբերյալ։

Մասնավորապես, նշվում է, որ ՀՀ կառավարությունը 2021թ․ մայիսին պետք է հանդես գա օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։


Կարդացեք նաև․ Օրենսդրական նախագծի ընդունումը կխոչընդոտի մասնավոր դպրոցների կայացմանը


«Ոչ պետական դպրոցների մեծամասնությունն ուղղակի կփակվի՝ չդիմանալով ֆինանսական բեռին»,- նշված է հայտարարության մեջ։

ԿՏԱԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ մասնավոր հանրակրթական հաստատությունների աշակերտների թիվը մի քանի տարվա ընթացքում ավելացել է՝ կազմելով շուրջ 9700։ Մինչդեռ 2015-2016 ուս․տարվա ընթացքում աշակերտների թիվը եղել է մոտ 8000։

Նկատենք, որ պետականի դեպքում թիվը ևս ավելացել է, եթե 2015-2016 ուս․տարվա ընթացքում այն կազմում էր մոտ 357 հազար, 2020-21 ուս. տարում՝ 390 հազար է։

Ամփոփեց Անի Ավագյանը

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/01/2021