Մեր մասին Էթիկա











Միջազգային

ԱՄՆ-ն TRIPP+ հիմնադրամի համար ֆինանսական պարտավորությունը կրկնապատկել է՝ հասցնելով $402 միլիոնի

Կոնստանտին Սոկոլով

ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանի տվյալներով՝ TRIPP+ Enterprise Fund-ի համար նախատեսված ֆինանսական պարտավորությունը 201 միլիոն դոլարից հասցվել է 402 միլիոնի։ Դրամաշնորհի իրականացման վայր է նշված Հայաստանը։

Սկզբնական՝ 201 միլիոն դոլարի դրամաշնորհը ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հատկացրել էր 2026 թվականի հունվարի 30-ին՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացման ժամկետով։ Հուլիսի 16-ի փոփոխությամբ ֆինանսական պարտավորությունը կրկնապատկվել է։

TRIPP+ Enterprise Fund-ը կապված է Trump Route for International Peace and Prosperity նախաձեռնության հետ և նախատեսված է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում մասնավոր ներդրումների խթանման համար։


Կարդացեք նաև․ «ԹՐԻՓՓ» նախագիծն ու Մեղրիի ընտրությունները


TRIPP+ Enterprise Fund-ի նախագահ է նշանակվել ռուսաստանյան ծագումով ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Նա Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր կապիտալի ներդրումային ընկերության հիմնադիրն ու նախագահն է և Viva Armenia հեռահաղորդակցական ընկերության խոշոր բաժնետերերից մեկը։

Սոկոլովը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող քաղաքական կառույցների խոշոր դոնոր է․ 2025 թվականին նա 11 միլիոն դոլար է փոխանցել MAGA Inc.-ին, իսկ 2026-ին ֆինանսավորել նաև Հանրապետական ազգային կոմիտեն(RNC)։

TRIPP+-ից առանձին ստեղծվում է TRIPP Development Company-ն, որը զբաղվելու է Հայաստանի տարածքով անցնող բուն ենթակառուցվածքային նախագծի իրականացմամբ։ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հրապարակած կառուցվածքով՝ ընկերության 26%-ը պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, 74%-ը՝ ամերիկյան կողմին։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/08/2026