Իրավունք

Արտակարգ ռեժիմի պայմաններում ապրիլի 1-ից սահմանափակումների մասին փոփոխված դրույթները

COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով ապրիլի 1-ից՝ ժամը 23։59-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Համաձայն նոր որոշման՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Սույն որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

🚫 Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը

🚫 Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում

✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման

✅Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:

✅ Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։

✅ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ։

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության ամենօրյա թարմացվող վիճակագրությանը հետևեք այստեղ։

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 01/04/2020