Միջազգային

Աշխարհի ամենաթանկ երկրները

«CEOWorld» ամսագիրը փետրվարի 28-ին հրապարակել է ուսումնասիրություն, որտեղ ներկայացված է բնակության համար ամենաթանկ երկրների տասնյակը, որոնք գտնվում են Ասիայում և Եվրոպայում։ Այնպես որ, եթե պլանավորում եք 2020թ․ բնակություն հաստատել արտասահմանում, ապա լավ կլինի հաշվի առնեք սա:

Համաձայն նշված ուսումնասիրության՝ կյանքի ինդեքսների (կենսամակարդակի) ամենաբարձր ցուցանիշը գլխավորում են Շվեյցարիան, Նորվեգիան և Իսլանդիան:

Հաշվարկն իրականացնելիս հաշվի են առնվել քաղաքացիների առօրյա ծախսերը, վարձավճարները, սննդամթերքը, դրսում սնվելու և կոմունալ ծախսերը:

Իբրև հենանիշ վերցվել է Նյու Յորքը, որպես ամենածախսատար երկիր, սահմանվել է 100 միավորանոց սանդղակ, և ըստ այդ սանդղակի՝ 100 և ավելի միավորներ ունեցող երկրները դասվել են ամենաթանկ երկրների շարքին։

Ֆրանսիան, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄԷ-ն հայտնվել են այս տարվա ամենաթանկ երկրների ցանկում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 14-րդ, 16-րդ, 20-րդ, 27-րդ և 32-րդ տեղերը։

Ամենաթանկ երկրների ցուցակը գլխավորում է Շվեյցարիան, որը նաև ունի ռեստորանների, սննդամթերքի և էլեկտրաէներգիայի ամենաբարձր գները:

Համեմատության համար արժե նշել Պակիստանը, որն ըստ այս սանդղակի ապրելու համար ամենամատչելի երկիրն է՝ 21.98 միավորով:

2020թ․-ին ապրելու համար ամենաթանկարժեք երկրները

1. Շվեյցարիա՝ 122.4 միավոր
Շվեյցարիայի գեղատեսիլ լեռները, սքանչելի գյուղերը և ցնցող լեռնադահուկային հանգստավայրերն արժեն, որ Շվեյցարիան դասվի ապրելու համար աշխարհի ամենաթանկ երկրների շարքին:

2․ Նորվեգիա՝ 101.43 միավոր
Այս սկանդինավյան երկիրը հայտնի իր գեղեցիկ լեռներով և սառցադաշտերով ապրելու համար եվրոպական ամենաթանկ երկրներից է:

3․ Իսլանդիա՝ 100.48
Հետևելով իր հյուսիսային հարևանի օրինակին՝ այս զարմանահրաշ երկիրն ապրելու համար երրորդ ամենաթանկ վայրն է:

4․ Ճապոնիա՝ 83.35
2020թ․-ի օլիմպիական մարզիկներին հյուրընկալող Ճապոնիան ապրելու համար Ասիայի ամենաթանկ երկիրն է համարվում:

5․ Դանիա՝ 83 միավոր
Սկանդինավյան այս երկիրը պարծենում է իր միջնադարյան սալիկապատ փողոցներով և հատուկ ճարտարապետական նշանակություն ունեցող տների տանիքներով․ այդ ամենը տեսնելու համար չարժե ոչինչ խնայել։

6․ Բահամներ՝ 82.51
Բահամյան կղզիները հայտնի իր վճիտ ջրերով, մարգարիտի նման սպիտակ ավազուտներով և լողացող խոզերով։ Սակայն, ոչ բոլորը կարող են իրենց այդպիսի ճոխություն թույլ տալ։

7․ Լյուքսեմբուրգ՝ 81.89 միավոր
Որպես աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, զարմանալի է, որ եվրոպական ծովափնյա այս երկիրը ապրելու համար յոթերորդ ամենաթանկ վայրն է աշխարհում:

8․ Իսրայել՝ 81.15
2020թ․-ին ապրելու համար ամենաթանկ երկրների տասնյակում հայտնվելուց բացի Իսրայելը նաև համարվում է Մերձավոր Արևելքի ամենաթանկ երկիրը։

9․ Սինգապուր՝ 81.1
Gardens by the Bay պարտեզների հայրենիք Սինգապուրը հանդիսանում է ասիական երկրորդ ամենաթանկարժեք երկիրն ապրելու համար:

10․Հարավային Կորեա՝ 78.18
Եթե երազում եք ապրել Արևելյան Ասիայի զարգացած երկրներից մեկում՝ շրջապատված բալենիներով, գեղատեսիլ ձկնորսական գյուղերով և բուդդայական հնադարյան տաճարներով, ապա դա ձեզ վրա էժան չի նստի:

 Իսկ ամենամատչելի երկրները 2020թ․-ին հետևյալն են

• Պակիստան՝ 21.98
• Աֆղանստան՝ 24.24
• Հնդկաստան՝ 24.58
• Սիրիա՝ 25.31
• Ուզբեկստան՝ 26.01
• Ղրղզստան՝ 26.97
• Թունիս՝ 27.04
• Վենեսուելա՝ 27.17
• Կոսովո՝ 28.47
• Վրաստան՝ 28.48

Սղբնաղբյուր՝  Theceomagazine.com, The world’s most expensive countries to live in for 2020

Լուսանկարները՝ սկզբնաղբյուրի

Թարգմանությունը՝ Վարդուշ Վանյանի 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/03/2020