Կրթություն

1 բուհ, 1 մասնագիտություն. ընդունելության քննությունների նոր կարգը (ինֆոգրաֆիկա)

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանի կառավարությունը հաստատել է բուհերի ընդունելության կարգի փոփոխությունների մասին նախագիծը, որի հիման վրա էլ կակզմակերվեն արդեն այս՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը։

Այսուհետ դիմորդների հայտագրումները իրականացվելու են միայն Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով՝ www.atc.am։ Փոփոխվել են նաև ընդունելության քննությունների, մասնագիտությունների հայտագրման գործընթացը և դրանց անցկացման ժամկետներըը։

Փորձնական տարբերակը կիրառվել էր անցած տարի։ Համաճարակով պայմանավորված նվազեցվել էր քննությունների թիվը, իսկ հայտագրումը ամբողջությամբ առցանց էր։ Փոխվել էր նաև հայտագրման գործընթացը, ինչն էլ դիմորդների շրջանում դժգոհությունների պատճառ էր դարձել։ Դժգոհողները պնդում էին, որ պատշաճ իրազեկված չէին նոր կանոնների մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշում են, որ իրազեկման արշավը դիմորդների համար շուտով կմեկնարկի։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշում է, որ նախկինում 8 մասնագիտություն հայտագրելու հնարավորությունը նվազեցնում էր մասնագիտական կողմնորոշման ընդունվելու հնարավորությունը։

Այս տարի դիմորդը մինչ հայտագրման ժամկետի ավարտը կարող է առցանց եղանակով կատարել նախընտրած բուհի և մասնագիտության փոփոխություն: Իսկ այն դիմորդները, որոնք դիմելու համար չեն ունենա բավարար տեխնիկական միջոցներ, աջակցություն կարող են ստանալ իրենց դպրոցներում։

Loading...

Loading…

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/04/2021