Իրավունք Կրթություն

Թվային հիգիենա․ կիբերանվտանգության կանոններ ձեր երեխաների համար

Հեռավար ուսուցում, լուսանկարը՝ Аtlantaparent.com

Նախորդ տարվանից համաճարակի պատճառով կյանքը մեծամասամբ տեղափոխվեց առցանց միջավայր։ Ծնողները սկսեցին աշխատել տնից, դպրոցների և բուհերի դասերը հեռավար էին կազմակերպվում, և երեխաները, ըստ էության, ավելի շատ սկսեցին ինքնուրույն օգտվել թվային սարքերից՝ շատ հաճախ դուրս մնալով ծնողների ուշադրությունից։

ժամանակակից երեխաներն ու դեռահասները, որոնք համարվում են Z սերնդի ներկայացուցիչներ, թվային սարքերից օգտվում են շատ փոքր հասակից և օրվա զգալի մասն անց են կացնում համացանցում։

Դա նշանակում է, որ թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները պետք է ունենան կիբերանվտանգության մասին հիմնական գիտելիքներ։ Եվ որքան շուտ երեխային «ներարկվի» վիրտուալ աշխարհի հետ անվտանգ փոխհարաբերությունների վերաբերյալ գիտելիքներ, այնքան արագ դրանք կյուրացվեն ու կամրապնդվեն՝ վերածվելով այնպիսի սովորության, ինչպիսին, օրինակ, ձեռքեր լվանալն է։

Հիմնվելով մասնագիտական նյութերի վրա՝ «Ամփոփ Մեդիան» ծնողների և երեխաների համար պատկերավոր ներկայացրել է, թե ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը կիբերտարածությունում։

Loading...

Loading…

 

Տեքստի և պատկերի հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/03/2021