2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 2931 դեպք, ինչը ընդհանուր վարակվածների 1.8%-ն է։
2020թ․ մարտի 26-ից մինչև 2021թ․ հունվարի 11-ը օրական միջինը կորոնավիրուսից մահացել է 10 մարդ։ Բացարձակ թվերով կորոնավիրուսից ամենաշատ մահերն օրական կտրվածքով՝ 41-ական մահ, գրանցվել է հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 13-ին։ Ամսական կտրվածքով ամենաշատ մահերը բացարձակ թվով՝ 830 մահ, արձանագրվել է նոյեմբերին։
Մինչդեռ տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ մահերն ամսական կտրվածքով գրանցվել են դեկտեմբերին, այսինքն՝ դեկտեմբերին ընդհանուր հաստատված 23771 դեպքերի 2.7%-ի վախճանը եղել է մահվան ելքով։
Կարդացեք նաև Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների, կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 26-ին՝ 72 տարեկան պացիենտի մոտ։ Մահացածներից ամենաերիտասարդը 16 տարեկան աղջիկ էր (ունեցել է ծանր քրոնիկական հիվանդություններ), ամենատարեցը՝ 102 տարեկան տղամարդ։
Ըստ ստորև բերված գրաֆիկում ամփոփված տվյալների՝ 2020թ․-ի մարտի 26-ից հոկտեմբերի 27-ը՝ 7 ամսվա կտրվածքով, կորոնավիրուսից մահացածների 97.5%-ն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն, իսկ 2.5%-ը կամ 31 մարդ՝ 17 կին, 14 տղամարդ, մահացել է՝ չունենալով որևէ ուղեկցող հիվանդություն։
Ըստ ԱՆ տվյալների՝ առանց ուղեկցող հիվանդությունների պացիենտներն ավելի երիտասարդ տարիքում են մահացել․ նրանց միջին տարիքը՝ 57-ն է, մինչդեռ ուղեկցող քրոնիկական հիվանդություններով մահացածներինը՝ 71-ը։
Ամփոփ Մեդիայի հավաքած այս տվյալներից զտիչի միջոցով հնարավոր է դուրս բերել Հայաստանում 2020թ․-ի մարտի 26-ից հոկտեմբերի 27-ը կորոնավիրուսից գրանցված ամենաշատ և ամենաքիչ թվով մահերը՝ ըստ տարիքի և սեռի։
Ապրիլի 29-ից սկսած՝ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետ առնչվող մահերը սկսեց դասակարգել 2 խմբի՝ մահեր կորոնավիրուսից և կորոնավիրուսով վարակվածների մահեր այլ պատճառներից։ Երկրորդի դեպքում, ըստ մասնագետների, մահը վրա է հասնում կորոնավիրուսի հետ չփոխկապակցված պատճառներից։ 2021թ-ի հունվարի 11-ի դրությամբ՝ այլ պատճառով մահացածները 702-ն են կամ կորոնավիրուսով վարակվածների 0.4%-ը։ Նրանց տվյալները ներառված չեն վերոնշյալ գրաֆիկում։
Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների մահվան ելքերն ընդհանուր 3633-ն են։
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
COVID-19-ը Հայաստանում․ այս թեմայով այլ նյութեր
- Գյուղատնտեսական ոլորտում կառավարության միջոցառումները` քիչ արդյունավետ
- Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին
- Քրոնիկ հիվանդություններն ու անհրաժեշտ ռեֆորմները
- Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
✅ Հետևեք «Ամփոփ Մեդիայի» սոցիալական էջերին
Facebook: ➡️ facebook.com/ampop.am/
Telegram: ➡️ t.me/ampopmedia
Instagram: ➡️ instagram.com/ampop.am/
Twitter: ➡️ twitter.com/ampoparmenia
#COVID19 #crisis
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, տվյալների, վիզուալ պատկերների և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/08/2020