Համագործակցության հնարավորություն Արցախից բռնի տեղահանված լրագրողների համար
Ampop.am տվյալների լրագրության հարթակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար հայտարարում է մրցույթ մասնագիտական վերապատրաստման եռափուլ ծրագրին մասնակցելու համար:
Ընտրված 3 թեկնածուները ձեռք կբերեն լրագրողական գիտելիքներ ոլորտի առաջատար մասնագետների աջակցությամբ և ներգրավված կլինեն «Ամփոփ Մեդիա»-ի խմբագրության աշխատանքներում՝ վարձատրվելով կատարած աշխատանքի դիմաց: Ծրագրի մասնակիցները աշխատելու են կազմակերպության կազմակերպության գրասենյակից։
Ովքե՞ր կարող են դիմել․ Մրցույթին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 18 տարին լրացած, հայերենին գերազանց տիրապետող անձինք: Ռուսերենի և անգլերենի իմացությունը, լրագրության կամ հարակից ոլորտներում ունեցած փորձը, ինչպես նաև մուլտիմեդիա հմտությունները ցանկալի են:
Ինչպե՞ս դիմել․ Մրցույթին մասնակցելու համար խնդրում եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV), հեղինակային նյութերի, հարցազրույցների, սոցիալական ցանցերում կատարած մասնագիտական գրառումների հղումներ և 300 բառը չգերազանցող հայերեն լեզվով մոտիվացիոն նամակ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Հայտի նամակը խնդրում ենք վերնագրել` «Լրագրող»:
Վերջնաժամկետ․ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Սակայն ընտրությունը կկատարվի հայտերի ընդունմանը զուգահեռ։
Ո՞ւմ է պատկանում Ampop.am կայքը․ «Ամփոփ Մեդիա»-ն կամ Ampop.am տվյալների լրագրության հարթակը հիմնադրվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից 2016 թ.-ին: Այն բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացնում է Հայաստանի համար ակտուալ թեմաները: Իր գործունեության 7 տարիների ընթացքում լրագրողական տարբեր մրցույթներում արժանացել է 16-ից ավելի մրցանակների։