Ռեստորանների ու հյուրանոցային տարբեր ծառայություններ Հայաստանում մեկ տարում միջինում թանկացել են 3.1%-ով։
«Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցն ուսումնասիրել է ռեստորանների և հյուրանոցների սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Երևանում 2024թ․ հունվար-հուլիսն ընկած ժամանակահատվածում 2023 թ․-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ամենաշատ թանկացումները ռեստորանային ոլորտում արձանագրվել են արագ սննդի կետերում, կրպակներում, առևտրային սայլակներից, ավտոմատների միջոցով իրացվող պատրաստի սննդի ոլորտում։ ՍԳԻ ամենաբարձ ցուցանիշը գրանցվել է մարտին՝ 5.9%, ամենացածրը՝ հունվարին՝ 4.1%:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տնտեսական ցուցանիշ է, որը գնահատում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում ապրանքների և ծառայությունների գները։
Կտրուկ թանկացում է եղել հանգստի կենտրոններում, ճամբարներում, երիտասարդական հանրակացարաններում և այլ համանման ծառայությունների ոլորտում. 2024թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ ՍԳԻ-ն կազմել է 14.6%, 2024թ. հուլիսին, սակայն, ՍԳԻ-ն գրեթե նույքան նվազել է՝ դառնալով 0,3%։
2024թ. ապրիլից սկսել են թանկանալ նաև մոթելային հյուրանոցային ծառայությունները. եթե 2024թ. հունվար-մարտ ամիսներին այս ծառայությունները 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ էժանացել էին, ապա ապրիլ-հուլիս ամիսներին ՍԳԻ-ն աճել է՝ -1.5%-ից հասնելով 8.3%-ի։
Հյուրանոցային ծառայությունները բավականին թանկ էին հունվարին. ՍԳԻ-ն կազմում էր 7.4%: Իսկ արդեն հուլիսին այս ծառայություններն էժանացել են և ՍԳԻ-ն նախորդ տարվա համեմատ դարձել է 0.9%։
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/09/2024