Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ․-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 435 775 զբոսաշրջիկ` 3.2%-ով պակաս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Զբոսաշրջիկներն ավելի շատ նախընտրել են մնալ բարեկամի տանը կամ վարձով բնակարանում, քան հյուրանոցային օբյեկտներում, որտեղ տեղավորված զբոսաշրջիկների թիվը 2023-ի 1-ին եռամսյակի համեմատ նվազել է 18.2%-ով, իսկ բարեկամի տանը կամ վարձով բնակարան նախընտրածների թիվն աճել է 14%-ով։
Թեև ամենաշատ զբոսաշրջիկները դեպի Հայաստան շարունակում են ժամանել Ռուսաստանից, սակայն 2024-ի 1-ին եռամսյակում Ռուսաստանից ՀՀ 61000-ով կամ 23%-ով քիչ զբոսաշրջիկ է այցելել։
Փոխարենը 26%-ով ավելացել է ԵՄ երկրներից այցելող զբոսաշրջիկների թիվը և գրեթե երկու անգամ Իրանից ու Վրաստանից ժամանողների թիվը։ Իրանից 2024-ի առաջին եռամսյակում ժամանել է ավելի քան 57500, Վրաստանից՝ շուրջ 18000 զբոսաշրջիկ։
2024թ. առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 380 770 զբոսաշրջիկ՝ 14%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Զբոսաշրջիկների 98.7%-ը ուղևորությունը կազմակերպել է ինքնուրույն, 1.3%-ը՝ զբոսաշրջային գործակալությունների միջոցով:
Գործակալություններին դիմած զբոսաշրջիկները ՀՀ-ից մեկնել են հիմնականում հանգստի և ժամանցի նպատակով, իսկ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ավելի շատ ունեցել են գործնական, ապա հանգստի ու ժամանցի նպատակ: Ուշագրավ է նաև, որ բուժման նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է շուրջ 5 անգամ։ Այնինչ, կրթություն ստանալու նպատակով Հայաստան զբոսաշրջիկ չի այցելել:
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Կարինե Դարբինյան
Տվյալների մշակումը՝ Ամփոփ Մեդիայի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
- Բենզինն ու դիզելը թանկացել են, այլ վառելանյութերը՝ էժանացել
- Նվազագույն աշխատավարձը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղ ունենալուն
- Օղին թանկացել է, գինին՝ էժանացել․ հունվար-հուլիս, 2024թ․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/06/2024