Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Ո՞ր փողոցներն են փակ լինելու Երևանում մայիսի 2-5-ը․ ուղեցույց

Website-Cover-1350-850 - 1

Երևանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 2-ից 5-ը մայրաքաղաքում կգործեն երթևեկության սահմանափակումներ։

Ներկայացնում ենք փակ փողոցները ըստ օրերի և ժամերի

📅 ՄԱՅԻՍԻ 2 (Ժամը 7:30 – 13:00)

✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
✔️ Հանրապետության հրապարակը,
✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
✔️ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
✔️ պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։

Շուրջ 50 առաջնորդ՝ Երևանում․ ի՞նչ է սպասվում մայիսի 4-ին

📅 ՄԱՅԻՍԻ 3

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝ Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

✔️ Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․
✔️ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

✔️ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
✔️ Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից  Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

📅 ՄԱՅԻՍԻ 4 (Ժամը 07:00 – 19:00)

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

✔️ Հանրապետության հրապարակը,
✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
✔️ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

📅 ՄԱՅԻՍԻ 5

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.

✔️ Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
✔️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
✔️ Աթենքի փողոցը,
✔️ Ծիծեռնակաբերդի խճուղին,
✔️ Մաշտոցի պողոտան,
✔️ Սայաթ-Նովայի պողոտան,
✔️ Աբովյան փողոցը
✔️ Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

🛡️ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հորդորում հետևել ցուցումներին։

Ամփոփ Մեդիա

Լուսանկարը՝ Wikipedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/05/2026