Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Շուրջ 50 առաջնորդ՝ Երևանում․ ի՞նչ է սպասվում մայիսի 4-ին (լրացվող)

Երևանը պատրաստվում է ընդունել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպայի շուրջ 50 երկրների ղեկավարներ և վարչապետներ։

Ո՞վքեր են համանախագահները

Գագաթնաժողովը կհամանախագահեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ թեմաներ են քննարկվելու

Քննարկումների առանցքում կլինեն՝
▪️ ժողովրդավարական կայունությունը
▪️ անվտանգությունն ու տարածաշրջանային մարտահրավերները
▪️ էներգետիկ և տնտեսական անվտանգությունը
▪️ եվրոպական համագործակցության խորացումը

Գագաթնաժողովի հիմնական աշխատանքները կանցկացվեն մայիսի 4-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նախատեսված են ինչպես ընդհանուր նիստեր, այնպես էլ թեմատիկ քննարկումներ առաջնորդների մասնակցությամբ։

Ի՞նչ է Եվրոպական քաղաքական համայնքը (EPC)

Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականինч Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Սա հարթակ է, որը միավորում է շուրջ 50 եվրոպական երկրների առաջնորդների՝ քաղաքական երկխոսության, անվտանգության, էներգետիկ, տնտեսական և տարածաշրջանային հարցերի քննարկման համար։ Առաջին գագաթնաժողովը կայացել էր Պրահայում։

Ռուսաստանն ու Բելառուսը ներգրավված չեն գագաթնաժողովի հանդիպումներին։

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան պաշտոնական այց կկատարի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Երևանում բանակցություններից հետո նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կմեկնի Գյումրի, որտեղ նախատեսվում է հայ-ֆրանսիական բացօթյա համերգ։

Երևանում կայանալիք գագաթնաժողովին չի մասնակցելու Իլհամ Ալիևը, ինչի մասին դեռևս փետրվարին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։։

Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի համար

Գագաթնաժողովը Երևանը մի քանի օրով դարձնելու է եվրոպական բարձր մակարդակի դիվանագիտական կենտրոն՝ միջազգային ուշադրության ֆոնին։

Երկրների ցանկն ու օրակարգն այս հղմամբ։

Մայիսի 3-ի առավոտվա դրությամբ Հայաստան արդեն ժամանել են մի շարք երկրների առաջնորդներ, վարչապետներ և եվրոպական կառույցների ղեկավարներ։

Ովքե՞ր են ժամանել Երևան (23:59, մայիսի 3 դրությամբ)

🇦🇩 Հայաստան ժամանած առաջին բարձրաստիճան հյուրերից էր Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորա

Երևան են ժամանել նաև՝

🇱🇮 Լիխտենշտայնի վարչապետ Բրիգիտտե Հաասը
🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան
🇽🇰 Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին
🇪🇪 Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը
🇱🇹 Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն
🇧🇦 Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը

Երևան են ժամանել նաև միջազգային կառույցների ղեկավարներ՝

🇪🇺 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն
🏛️ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլու
Մայիսի 3-ի ժամը 23:59-ի դրությամբ Հայաստան են ժամանել նաև հետևյալ բարձրաստիճան հյուրերը․

🇨🇦  Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
🇧🇬  Բուլղարիայի փոխնախագահ Իլիանա Յոտովան
🇱🇺  Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը
🇬🇷  Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը
🇲🇨  Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը
🇫🇮  Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն
🇷🇸  Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը
🇺🇦  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
🇨🇭  Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը
🇳🇴  Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն
🇵🇱  Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը
🇨🇿  Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
🇲🇩  Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն
🇷🇴  Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
🇬🇧  Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը
🇬🇪  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
🇧🇪  Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը
🇲🇪  Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
🇮🇪  Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը
🇦🇱  Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
🇭🇷  Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
🇮🇹  Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին
🇨🇾  Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը

Երևան են ժամանել նաև եվրոպական և միջազգային կառույցների ղեկավարներ․
🇪🇺  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան
🇪🇺  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը
🇪🇺  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
🇪🇺  Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան
🇳🇴  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
🇸🇲 Սան Մարինոյի արտգործնախարար Լուկա Բեկկարին

🇫🇷 Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Հայաստան է այցելել պետական այցով։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Մակրոնի պետական այցը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 5-ին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հյուրերին օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ԱԳՆ ներկայացուցիչներ։

Նշվում է նաև, որ մայիսի 3-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, տրվել է պաշտոնական ընթրիք։

Լուսանկարների համար՝ այս հղմամբ

Կարդացեք նաև․ Ո՞ր փողոցներն են փակ լինելու Երևանում մայիսի 2-5-ը․ ուղեցույց

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/05/2026