Միջազգային

Կորոնավիրուսը հարվածում է Իտալիայի տնտեսությանը

Ինչպես գրում է Dw.com-ը՝ քանի որ հյուսիսային Իտալիայում սահմանափակ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար, Իտալիան դանդաղ անկում է ապրում։

Տեղացիներից շատերը, հատկապես տարեցները, շարունակ խմբվում են Հյուսիսային Իտալիայի սուպերմարկետներում, որպեսզի մինչ տնային «կալանքի» անցնելը սնունդ պահեստավորեն։

«Սա խենթություն է»,- ասում է մի կին՝ ցույց տալով իր դիմաց կանգնած մարդու լի զամբյուղը։

«Ավելի լավ է չափսոսալ և լինել ապահով»,- պատասխանում է Իտալիայի դրոշով, ռազմական բաճկոն հագած տղամարդը։

Նա պատրաստվում է գնել 9,5 գալոն (36 լիտր) ջուր, մի քանի կգ մակարոնեղեն, տոմատի սոուսի պահածոյատուփեր, մեղրով և պրոպոլիսով կոնֆետներ։

Իտալիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Միլանում, վերջին չորս օրերի ընթացքում նման խուճապային գնումները շատացել են։

Հարավային Կարոլինայում 7 տարեկան աղջիկը մահացել է վիրահատության ժամանակ

Հարավային Կարոլինայում 7 տարեկան աղջնակը մահացել է նշիկաբորբի վիրահատության ժամանակ։ Այդ մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով երեխայի ծնողներին։

Պեսլի Կոգսդիլի հարազատները ասել են, որ երեխան քնած ժամանակ ծանր է շնչել, բայց առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ Ուրբաթ օրը Գրինվուդում կայացած վիրահատության ժամանակ նրա սիրտը հանկարծակի կանգ է առել։

Աղջկա տատիկը՝ Մերի Բեթ Թրուլոքը, ասում է, որ վիրահատարան մտնելիս երեխան վախեցած չի եղել, ուրախ ժպտացել է, ասես ոչինչ էլ չի եղել։

«Պեսլին շատ աշխույժ և ուրախ աղջիկ էր, տիրապետում էր մի շարք սպորտաձևերի ու պարերի, բեյսբոլից մինչև հիփ-հոփ և այլ մարմնամարզական հնարներ»,- ասել են Պեսլիի մահախոսականի ժամանակ:

Մեզ մեր ընտրություններում ոչ մի երկրի աջակցություն պետք չէ․ Թրամփ

Երբ հետախուզության բարձրաստիճան մի պաշտոնյա օրենսդիրներին ասաց, որ Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ-ի 2020թ․-ի նախագահական ընտրություններին, որպեսզի օգնի Թրամփին երկրորդ անգամ ընտրվել, երեքշաբթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան հավելեց, որ ոչ մի երկիր չի փորձում օգնել իրեն հաղթել՝ նոյեմբերի ընտրություններում։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Ես երբևէ օգնություն չեմ ակնկալել որևէ երկրից և ոչ էլ ստացել եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Թրափը։
Համագումարի ճեպազրույցներից հետո, Թրամփը հեռացրեց գործող հետախուզության ղեկավար Ջոզեֆ Մագուերին և նրա փոխարեն ընդունեց մեկին, որն ավելի նվիրված է քաղաքականությանը։

Թրամփը նաև հերքել է այն տեղեկությունները, որ Մագուերիին հեռացրել է լրտեսական առաջատարի պաշտոնից՝ ասելով, որ նրան պետք է փոխարինեին ըստ «կանոնադրության»։

Թրամփը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ շուտով կներկայացնի իր ընտրական ծրագիրը, որը պետք է հաստատվի Սենատի կողմից։

Էվթանազիայի իրավունք կա

Dw․com-ը գրում է, որ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը որոշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մահանալ էվթանազիայի միջոցով: Աստրիդ Պրանգը կարծում է, որ դա ճիշտ է: Այնուամենայնիվ, դատարանի որոշումը չի տարածվում ակտիվ էվթանազիայի վրա:

Կրկին անդրադառնում ենք մահ հասկացողությանը: Լավ է, որ դաշնային սահմանադրական դատարանն այս թեման դուրս է բերել տաբու գոտուց: Մահը մեր կյանքի մի մասն է, և բոլորս էլ մի օր դեմ առ դեմ հանդիպելու ենք դրան:

Կարլսրուեի դատարանը վերացրեց, այսպես կոչված, «կոմերցիոն հիմունքներով էվթանազիայի» արգելքը և քրեական օրենսգրքի 217-րդ կետը համարեց հակասահմանադրական: Սահմանադրական դատարանի դատավորները պարզաբանեցին՝ մահվան իրավունքը մարդու անձնական իրավունքներից է:

Ի՞նչ է իրենից ներկայացնում կոմերցիոն հիմունքներով էվթանազիան:

2015թ․-ին կոմերցիոն հիմունքներով էվթանազիայի արգելքը տևեց ընդամենը 5 տարի: Գործնականում տերմինը մեծ անորոշություններ է ստեղծել: Շատ բժիշկներ, բուժօգնականներ, բուժքույրեր և կազմակերպություններ, որոնք կողմ էին էվթանազիային, իրենց մեղավոր համարելով՝ պարզաբանումներ էին պահանջում:

Հինգ անգամ խոշոր հաղթանակ տարած Շարապովան «թոշակի» է անցնում 32 տարեկանում

Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հնգակի չեմպիոն, աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստուհի 32-ամյա Մարիա Շարապովան հայտարարել է «թոշակի» անցնելու մասին։

Սիբիրում ծնված Շարապովան 2004թ․-ին 17 տարեկանում, Ուիմբլդոնի մրցաշարքում հաղթանակ տանելով Սերենա Ուիլյամսի նկատմամբ, դարձավ հարուստ գերաստղ, իսկ «Վենիթի Ֆեյր» ամսագիրը հատուկ հոդված նվիրեց նրա հաղթանակին։

«Սա նոր բան է ինձ համար, ուստի խնդրում եմ ներել ինձ։ Թենի՛ս, ես հրաժեշտ եմ տալիս»,-ասել է նա։

Նշենք, որ Շարապովան իր հոր՝ Յուրիի հետ վեց տարեկանից տեղափոխվել է Ֆլորիդա՝ այնտեղ մարզվելու համար։

Թարգմանությունը՝ Վարդուշ Վանյանի, Մարիամ Վարդանյանի, Աննա Սիմոնյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/02/2020