Միջազգային

Աշխարհը պետք է պատրաստ լինի համաճարակի

BBC-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհը պետք է հնարավորինս պատրաստվի կորոնավիրուսի հնարավոր համաճարակին: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դեռ շատ վաղ է վարակը համաճարակ կոչելու համար, բայց երկրները պետ է ամեն պահի պատրաստ լինեն:

Համաճարակը տարածվում է, քանի որ վարակիչ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդ՝ օդակաթիլային եղանակով: Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, տարածվելով Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում՝ առաջացնելով մարդկանց մտահոգությունը: Այնուամենայնիվ, վարակի օջախը Չինաստանն է, որտեղ 77000 մարդ վարակված է և շուրջ 2600 մահ է գրանցվել: Սակայն այստեղ նոր վարակվողների թիվը կարծես նվազում է:

Այնուամենայնիվ 1,200 դեպք է գրանցվել շուրջ 30 այլ երկրներում, ավելի քան 20-ը մահվան ելքով: Երկուշաբթի օրը, Իտալիայում ևս 3 մահվան դեպք է գրանցվել՝ մահացությունների թիվը հասցնելով 6-ի:

Մինեապոլիսի թանգարանը պատված է 2400 փախստականի բաճկոններով

Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ այցելելիս առաջին բանը, որ կնկատեք՝ պահապան առյուծների մեջտեղում գտնվող նեոկլասիկական սյուներն են: Հազարավոր գունավոր փրկարար բաճկոններն այժմ այդ սյուներն ավելի ակնառու են դարձնում: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Սա ամենևին վանդալիզմ չէ, այլ չինացի Աի Ուեյվիի «Անվտանգ անցում» անվամբ արվեստի աշխատանքը։ Փրկարար բաճկոնները պատկանել են Թուրքիայից Հունաստան ճանապարհորդող փախստականներին: Չինացին դրանք նվիրաբերել էր Հունաստանի Լեսբոս քաղաքի իշխանությանը:

Այժմ Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում նա հանդես էլ գալիս իր առաջին ցուցադրությամբ:

ԱՄՆ-ի նահանգներից Մինեսոտան փախստականներով ամենաբնակեցվածն է։ Այդ մասին հայտնում է Մինեսոտայի ներգաղթյալների իրավաբանական կենտրոնը: Սա էլ հենց պատճառներից մեկն է, որ թանգարանը ցանկանում է աշխատանքը բերել Մինեապոլիս:

Բեռլինը փորձարկում է խելացի աղբամանները

DW-ն հայտնում է,  որ Գերմանիայի իշխանությունները փորձարկում են նոր սերնդի աղբամաններ: Դրանք օժտված են մի շարք գործառույթներով՝ իրենց մեջ տեղավորում են երեք անգամ ավել թափոններ, իսկ ծանրաբեռնվածության դեպքում տեղեկացնում և անցորդներին շնորհակալություն են հայտնում:

Խելացի աղբամաններն ունեն իրենց անունները: Դրանցից մեկը Ֆիլն է՝ մոտ մեկ մետր բարձությամբ, նարնջագույնով աչքի ընկնող աղբամանը: Պարոն Ֆիլը Բեռլինում ամենաարդիական աղբարկղն է, որը սնուցվում է արևային վահանակներով և աղբը սեղմող հարմարանքի շնորհիվ ավելի շատ աղբ է տեղավորում, քան սովորական աղբամանները:

Բեռլինի կենտրոնում կան տասնյակ այսպիսի խելացի աղբամաններ: Նարնջագույն աղբարկղն ունի 120 լիտր տարողություն, բայց կարող է տեղավորել 600 լիտր թափոն, քանի որ սեղմումն օգնում է աղբը 5 անգամ նվազեցնել: Բեռլինի մարդաշատ վայրերում աղբամանը միանգամից լցվում է:

Հասարակական վայրերում, որտեղ զոբսաշրջիկներն ու անցորդները շատ են, աղբարկղներն արագորեն լցվում են:

«Մենք ստիպված ենք օրական 3 անգամ դատարկել դրանք»,-ասում է «Berliner Stadtreinigung» թափոնների հավաքման և վերամշակման ղեկավար Տիլո Մերցը:

«Այս աղբամանների միջոցով մենք փորձում ենք աղբի բեռնաթափումը նվազեցնել՝ օրական մեկ անգամ կամ նույնիսկ երկու օրը մեկ: Այսպես մենք կարող ենք խնայել մեր աշխատակիցների ժամանակը»,-հավելում է նա:

Ինչ նպատակով է Դոնալդ Թրամփն այցելում Հնդկաստան

BBC-ն հայտնում է, որ Հնդկաստանը պատրաստվում է լավ ընդունելություն կազմակերպել Դոնալդ Թրամփի համար, որն իր առաջին պաշտոնական այցն է կատարում ամենաբնակեցված ժողովրդավար պետություն:

Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստվում են դիմավորել նրան Ահմեդաբադ քաղաքում՝ վարչապետ Նարենդրա Մոդիի բնօրրան՝ Գուջաթում:

Թրամփը պատրաստվում է 100 000 մարդու ներկայությամբ այնտեղ բացել աշխարհի ամենամեծ կրիկետային մարզադաշտը:

Այս ամենը տեղի է ունենում այն շրջանում, երբ Հնդկաստանում տնտեսական ճգնաժամ է և գործազրկության բարձր մակարդակ:

Պարոն Մոդիին երկրի ներսում և արտերկրում քնադատում են Քաշմիրի ճգնաժամի և հակասական օրենքների համար, ըստ որոնց արագացվում է հարևան երեք երկրների ոչ մահմեդական փոքրամասնությունների քաղաքացիության հարցը:

«Թրամփի այցը լավ նորություն կլինի և քաղաքական մեծ խթան կհանդիսանա»,- ասում է Վաշինգթոնում գտնվող Բրուկքինգս համալսարանի հնդկական նախագծի ղեկավար՝ Թանվի Մադանը, և հավելում, որ Մոդիին կտեսնեն աշխարհի ամենահզոր առաջնորդի կողքին կանգնած:

Հնդկաստան․ Թաջ Մահալի դամբարանները 300 տարվա մեջ առաջին անգամ մաքրվել են Դոնալդ Թրամփի այցի կապակցությամբ, Թաջ Մահալի հայտնի դամբարանները կավապատվել են Դոնալդ Թրամփի այցի պատվին: Թաջ Մահալի ետևում գտնվող Ջամնա գետն էլ 17 միլիոն լիտր ջրով ավելացել է: Այս մասին գրում է Dw-ն։

Ահմեդաբադում պատ կառուցելուց հետո, նախքան ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի այցելությունը, Հնդկաստանը ևս մեկ նախագիծ ձեռնարկեց: Հնդկաստանի ամենահայտնի հուշարձան Թաջ Մահալում գտնվող երկու դամբարանների կրկնօրինակները կավապատվել են:

Դամբարանների կրկնօրինակները տեղադրվել են ավելի քան 300 տարի առաջ, և այդ ժամանակից ի վեր առաջին անգամ են լվացվում:
Մշակման ընթացքում հաստ շերտով կավ են քսում, որից հետո լվանում են հոսող ջրի տակ: Դա եղել է հնդիկ կանանց ոգեշնչման աղբյուրը՝ ավելի լավ տեսք ունենալու համար: Թաջ Մահալը հինգ անգամ մշակվել է կավով, բայց դամբարանների կրկնօրինակները չեն մաքրվել:

Չնայած Քաթարի հետ տարաձայնությանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Բահրեյնը վերսկսում են փոստային ծառայությունները

Միավորված ազգերի կամակերպությունը երկուշաբթի օրը Reuters-ին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Բահրեյնը համաձայնվել են Քաթարի հետ վերսկսել փոստային ծառայությունները, որոնք քաղաքական վեճի պատճառով երեք տարի է չեն գործում:

Այս հայտարարությունն արվել է այդ երկրների և ՄԱԿ-ի փոստային գործակալության ներկայացուցիչների անցյալ ամսվա հանդիպումից հետո: ՄԱԿ-ի Համաշխարհային փոստային միությունը հայտնում է, որ միջազգային փոստային փոխանակումները վերսկսելու որոշումը ողջունելի լուր է:

2017թ-ի հունիսից, այս երեք երկրները Միացյալ Արաբական Էմիրությունների հետ միասին Քաթարի հետ խզել են քաղաքական, առևտրային և տրանսպորտային կապերը՝ այն մեղադրանքով, որ նա աջակցում է ահաբեկչությանը: Դոհան հերքում է, ասելով որ բոյկոտը նպատակ ունի խափանել իր ինքնիշխանությունը:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Բահրեյնը Օմանով փոխադրվող փոստով անուղղակիորեն պետք է վերսկսեն ծառայությունները, ինչպես ԱՄէ-ն, որը Քաթարի հետ փոստային ծառայությունները վերականգնել է փետրվարի 9-ին:
Քաթարից դեպի այս չորս Արաբական երկրներ ուղիղ չվերթներ չկան:

Գերմանիայում ժմեքենան վրաերթի է ենթարկել շքերթի մասնակիցներին․ կա մոտ 30 վիրավոր

CyprusMail-ը գրում է` երկուշաբթի օրը Գերմանիայի արևմտյան Ֆոլկմարսեն քաղաքում վարորդը վրաերթի է ենթարկել շքերթի մասնակիցներին, ինչի հետևանքով վիրավորվել է 30 մարդ, այդ թվում ՝ երեխաներ, որոնցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնել է ոստիկանությունը։

Տարածաշրջանում հեռարձակվող Hessenschau հեռուստաալիքը նշում է, որ ըստ ոստիկանության տվյալների՝ վարորդը Գերմանիայի 29-ամյա քաղաքացի է, որը գործել է դիտավորյալ և դրդապատճառն անհայտ է:

Գերմանական HNA լրատվական կայքը վկայակոչելով վկաներին, գրում է, որ տղամարդը թիրախի տակ է առել երեխաներին և միտումնավոր մեքենան վարել ամբոխի մեջ, որոնք հավաքվել էին քրիստոնեական պահքի ավանդական երթին

Ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ որոշ մարդիկ գտնվում են ծանր վիճակում, այդ թվում՝ երեխաները: «Բիլդ» օրաթերթը հայտնում է, որ վիրավորների 1/3-ի վիճակը կայուն ծանր է, մյուսներինը՝ ծայրահեղ ծանր: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ հարձակումը ոչ մի քաղաքական դրդապատճառ չունի։

Թարգմանությունը՝ Վարդուշ Վանյանի, Արմինե Փափազյանի, Մարիամ Վարդանյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 25/02/2020