Ալկոհոլային խմիչնքերի բոլոր տեսակները 2024թ.-ին միջինում թանկացել են մոտ 7%-ով։
«Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցը ուսումնասիրել է ալկոհոլային տարբեր տեսակի խմիչքների սպառողական գների փոփոխությունները (ՍԳԻ) 2024թ․-ի հունվար-հուլիս ամիսներին 2023թ․-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Վիճակագրական կոմիտեի տվյալների ուսումնասիրության համաձայն՝ օղին 2024թ․-ի հուլիս ամսին 2023թ. հուլիսի համեմատ թանկացել է. ՍԳԻ-ն հուլիսին աճել է 10%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ ՍԳԻ-ն ամենացածրը եղել է հունվար ամսին՝ 8․7%, ամենաբարձրը՝ մայիս-հունիս ամիսներին՝ 10․7%:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տնտեսական ցուցանիշ է, որը գնահատում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում ապրանքների և ծառայությունների գները։ Այս ցուցանիշը կարևոր է տնտեսության վիճակի գնահատման համար, քանի որ ցույց է տալիս, թե որքանով են փոխվել ապրանքների գները, որոնք մենք օգտագործում ենք։
Գինին միակն է ալկոհոլային խմիչքներից, որը 2023թ.-ի համեմատ 2024թ.-ին էժանացել է. հունիս ամսին ունեցել է ամենացածր ցուցանիշը, ՍԳԻ-ն կազմել է -1.8%, իսկ ամենից բարձր ցուցանիշը եղել է հունվարին՝ 1․5%:
Ի տարբերություն գինու արժեքին, գարեջրի արժեքը 2024թ-ի հունվար-հուլիսին 2023թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է․ օրինակ, 2023թ.-ի մարտի համեմատ 2024-ի մարտին գարեջրերի ՍԳԻ-ն 5․1%-ով աճել է։ Այն պահպանվել է մինչև հուլիս ամիս, ապա աստիճանաբար սկսել է նվազել՝ հասնելով 3․6%-ի։ Գարեջրի ՍԳԻ ամենացածր ցուցանիշը եղել է հունվար ամսին՝ 3․4%:
Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
- Բենզինն ու դիզելը թանկացել են, այլ վառելանյութերը՝ էժանացել
- Նվազագույն աշխատավարձը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղ ունենալուն
- Բուժման նպատակով ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/09/2024