Լրահոս

Սեպտեմբերի 7-14․ Նորքի զինված խմբի պարագլուխ համարվողը ազատ արձակվեց

1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել 2015թ.-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի, նա այս գործով գլխավոր մեղադրյալն էր, և նրա գլխավորությամբ 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել:

Վարդանյանն անազատության մեջ էր 4 տարի: Նա չի ընդունել մեղադրանքը: Իր  փաստաբանի խոսքերով, բանտում եղած տարիներին սրվել են Վարդանյանի առողջական խնդիրները: Նշված գործով շուրջ երկու տասնյակ մեղադրյալներից միայն Արթուր Վարդանյանն էր անազատության մեջ: Մյուսները ազատ էին արձակվել 2018թ. գարնան հեղափոխությունից հետո կամ ազատության մեջ էին ստորգարության հիման վրա:

Մեկնարկեց սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստը

Սեպտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր ատյանի դատարանում մեկնարկեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը: Դատական նիստի ողջ ընթացքում դատարանի շենքի դիմաց հավաքված էին Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները: Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանի եղբորը

Սարգսյանը հետախուզման մեջ է 2018թ.-ից մեկ այլ քրեական գործով՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

ԱԺ աշխատակազմը կրճատել է 66 հաստիք

ԱԺ աշխատակազմից Hetq.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ մինչև օգոստոսի 9-ը ԱԺ աշխատակազմն ունեցել է 654 աշխատակից: Նոր հաստիքացուցակի համաձայն աշխատակազմն ընդլայնվել է. ավելացել է վարչական, հայեցողական և պետական ծառայողների 12 նոր հաստիք: Սակայն դրան զուգահեռ կրճատվել է քաղաքացիական աշխատանք կատարող և տնտեսական սպասարկում իրականացնող աշխատակիցների թվով 66 հաստիք։ Արդյունքում աշխատողների ընդհանուր թիվն այժմ կազմում է 600 մարդ:

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 15/09/2019