Սոցիալական Տնտեսություն

Նվազագույն աշխատավարձը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղ ունենալուն

«Ամփոփ մեդիան» ուսումնասիրել է լայն սպառում ունեցող ապրանքների՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2024թ․ հունվար-հուլիսն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տնտեսական ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում ապրանքների և ծառայությունների գները։

Այն հատկապես կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան արժե սպառողական զամբյուղը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ ՍԳԻ-ն կարևոր է նաև տնտեսության վիճակի գնահատման համար, քանի որ ցույց է տալիս, թե որքանով են փոխվել ապրանքների գները, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք։

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ

Այս խմբի ապրանքների ՍԳԻ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիմնականում նվազել է. ապրանքներն էժանացել են։ Ամենաշատ նվազումը փետրվար ամսին էր․ ՍԳԻ նվազել էր 7,4%-ով։ Փոխարենը սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել էին հուլիսին. ՍԳԻ-ն 0,7%-ով աճել է։

Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ

Այս խմբի ապրանքների ՍԳԻ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Եթե սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքները փետրվարին էժանացել էին, և ՍԳԻ-ն նվազել էր, ապա ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների դեպքում՝ փետրվարին ՍԳԻ-ն ամենաշատն է աճել ՝ 7,5%, այսինքն՝ տվյալ ապրանքատեսակները թանկացել են։

Մենք ուսումնասիրել ենք նաև նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գների տատանումները նույն ժամանակահատվածում։

Ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը և այլ սննդամթերք:

2024թ․ հուլիս ամսվա կտրվածքով, 2023թ. նույն ամսվա համեմատ, ամենաբարձր գնաճ են գրանցել 26,8% կարտոֆիլը և 14,3% բանջարեղենը, իսկ ամենացածրը՝ -0,4% հացը։

Նշենք, որ 2024թ․ երկրորդ եռամսյակում, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 77 065 դրամ, ինչը ավելին է, քան նվազագույն աշխատավարձը՝ 75000 դրամ։

Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ

Այս խմբի ապրանքների ՍԳԻ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Եթե սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքները փետրվարին էժանացել էին, և ՍԳԻ-ն նվազել էր, ապա ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների դեպքում՝ փետրվարին ՍԳԻ-ն ամենաշատն  է աճել ՝ 7,5%-ով, այսինքն՝ տվյալ ապրանքատեսակները թանկացել են։ 

Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակներ՝ Լուսինե Շադյան, Մարիամ Անդրեասյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/09/2024