Առողջություն

Ծխախոտը՝ հիվանդությունների առաջացման և խորացման պատճառ

Լուսանկարը՝ Pinterest-ի

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատման՝ աշխարհում տարեկան գրանցվում է ծխախոտի օգտագործման հետ կապված ավելի քան 7 մլն մահ, որոնցից՝

  • ավելի քան 6 մլն-ը ծխախոտի ուղղակի ազդեցության,
  • իսկ մոտ 890 000-ը՝ երկրորդային ծխի պատճառով:

Առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով Հայաստանում մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։

Ծխախոտային օրենսդրական նախագիծը Ազգային ժողովում քննարկվելու է նոյեմբերի 5-ին` նախ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ երկու օր անց նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, որ նախագծի շուրջ «աղմուկ» է բարձրացվում, թե իբր դրա հետևանքով երկիրը տնտեսական վնասներ կկրի։ ««Աղմուկը»․․․ հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում։ Ի դեպ, մեր դեպքում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են։ Նրանք պատվիրում են տարատեսակ կեղծ հետազոտություններ, վճարում են ԶԼՄ-ներին ծխախոտը գովերգող կամ օրենքը և դրանց հեղինակներին վարկաբեկող հոդվածների համար։ Հաճախ դրանք տնտեսական ուղղվածության ԶԼՄ-ներն են, որ նրանց «կանխատեսումները» ավելի իրական թվան»։

Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ բոլոր կողմերի կարծիքը լսելու և հաշվի առնելու համար նախատեսվում է բացի տնտեսական հանձնաժողովի հիմնական նիստը, կազմակերպել նաև մի քանի աշխատանքային քննարկումներ։

Ի՞նչ է առաջարկվում հակածխախոտային օրենքի նախագծով

Կարդացեք նաև 

  • Ծխախոտը՝ հիվանդությունների առաջացման և խորացման պատճառ

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/10/2019