Առողջություն

Ամենատարածված հիվանդությունները Հայաստանում և աշխարհում

Հիվանդացության և մահացության ցուցանիշներն արտացոլում են բնակչության առողջության վիճակը։ Սակայն դրանք ուղղակիորեն կախված են տարբեր գործոններից, ինչպիսիք են՝ սեռն ու տարիքը,  ժառանգական գործոնները, ապրելակերպը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական վիճակը։

Սակայն վերջին 13 տարինների ընթացքում, 2005թ․-ից սկսած, Հայաստանում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների թիվը, ինչի մասին փաստում է նաև սույն խնդիրներով առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններ դիմած քաղաքացիների թիվը։

image-9090

 Ոչ վարակիչ հիվանդություններն աշխարհում և Հայաստանում

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառները ոչ վարակիչ հիվանդություններն են։ Յուրաքանչյուր տարի արձանագրվում է մոտ 40 մլն մարդու մահ։

Աշխարհում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, Հայաստանում՝ ևս։ Աշխարհում հաջորդիվ՝ չարորակ նորագոյացություններն են, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները և հոգեկան հիվանդությունները։

Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների պատկերը կրկնօրինակում է եվրոպական տարածաշրջանի մահացությունը։ Համաձայն 2017թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի և Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում՝ միայն 55,6%-ն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։

Ապացուցողական բժշկությամբ հաստատված է, որ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը կախված է ապրելակերպից և առկա ռիսկի գործոնների առանձնահատկություններից, որոնք կարող են նպաստել այդ հիվանդությունների զարգացմանը:

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 24/10/2019