Առողջություն Միջազգային

Ձիթապտղի յուղի օգտագործումը նպաստում է սրտի աշխատանքի երկարացմանը․ հետազոտություն

Միջերկրածովյան սննդակարգի առողջարար հատկությունները վաղուց են հայտնի: Բանջարեղենը, մրգերը, ձկնեղենը և ձիթապտղի յուղն ամրացնում են ոսկորները, բարելավում ուղեղի աշխատանքը և նվազեցնում քաղցկեղի, շաքարախտի, բարձր խոլեստերինի, սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկերը:

Միջերկրական ծովի շրջակայքում ապրող մարդիկ լավ գիտեն ձիթայուղի օկտակար հատկությունների մասին, ինչը սակայն չենք կարող ասել ԱՄՆ-ի բնակիչների մասին։ Նրանք նախըտրում են ուտեստները պատրաստել կարագով, մարգարինով, սոյայի կամ կանոլայի յուղերով:

Ամերիկացիների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, եթե ընդամենը 5 գրամ մարգարինը, կարագը կամ մայոնեզը փոխարինեք նույն քանակությամբ ձիթայուղով, ապա կորոնար շնչերակային հիվանդությանների ռիսկը կնվազի 7%-ով:

Այն մարդիկ, որոնք բավականաչափ ձիթայուղ են օգտագործում՝ օրական 7 գրամ կամ ճաշի գդալի ½-ը, ապա նրանց մոտ 15%-ով նվազում է ցանկացած տեսակի սիրտանոթային և 21%-ով՝ կորոնար զարկերակերակային հիվանդությունների ռիսկը: Սակայն սա չի ազդում ինսուլտի վրա: Այս արդյունքները ներկայացրել է Ամերիկյան սրտաբանական գիտահետազոտական կենտրոնը «Կանխարգելում, ապրելակերպ և սիրտանոթային առողջություն» թեմայով գիտաժողովին:

Փոխարինեք, ոչ թե ավելացրեք

«Ոչ թե պարզապես ձիթայուղ ավելացրեք ձեր սովորական սննդակարգին, այլ փոխարինեք այն։ Կարևոր է, որ անառողջ ճարպերը փոխարինեք ձիթայուղով: Այսպիսով այն կբարելավի ձեր սիրտանոթային համակարգը, խոլեստերինը և կնվազեցնի բորբոքային ախտանիշները»,- ասել է Հարվարդի համասարանի դոկտոր Ֆրենկ Հյուն։

2013թ.-ին կատարվել է ամենամեծ հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 7000 մարդ: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք 5 տարիների ընթացքում հետևել են միջերկրածովյան սննդակարգին և ձիթայուղ օգտագործել, 30%-ով նվազեցրել են սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկը:

Վերջիններիս մոտ բարելավվել է իմացական գործընթացները: Նրանք նաև կարողացել են հեշտությամբ վերահսկել իրենց քաշը: Հաշվի առնելով ձիթայուղի բարձր կալորիականությունը [յուրաքանչյուր ճաշի գդալում կա մոտ 120 կալորիա] այս ամենը շատ հուսադրող է:

2018թ.-ին ավստրալական ուսումնասիրության արդյունքում հերքվեց այն գաղափարը, որ ձիթայուղը տապակման ընթացքում վնասակար միացություններ կարող է առաջացնել: Հաստատվեց, որ «EVOO» բարձրակարգ ձիթապտղի յուղերը բարձր ջերմաստիճանում քիմիապես ավելի կայուն են, քան մյուս սովորական յուղերը:

Առաջին դասի ձիթայուղերը բարձր ջերմաստիճանում եռալիս տալիս են տրանս ճարպերի և այլ պոտենցիալ վնասակար մթերքների ամենացածր մակարդակները: Կոկոսի յուղը երկրորդ տեղում է:

Ամերիկացիների սիրելի կանոլայի յուղը համարվել է ամենա անկայունը, քանի որ այն ստեղծում է առաջին դասի ձիթապտղի յուղից երկու անգամ ավելի վնասակար միացություններ՝ գերազանցելով մարդու սպառման համար թույլատրելի սահմանները:

Ձիթայուղի օգտագործման բազմաթիվ եղանակներ կան՝ կլինի դա առաջին դասի ձիթայուղ, թե ոչ: Ձիթապտղի յուղը հարմար է երկու բաղադրիչները իրար խառնելու համար: Այն շատ լավ կարող է փոխարինել մայոնեզին: Մյուս հիանալի տարբերակը ձիթայուղով աղցանների սոուսները և վինեգրետները պատրաստելն է: Հիանալի համ ունի նաև ձիթապտղի յուղով պատրաստված պեստոն: Մասնագետներն ասում են, որ ձիթայուղը յուրահատուկ համ է հաղորդում տապակած բանջարեղենին, սաղմոնին և շատ այլ ուտեստների:

«Խոսքը գնում է սննդակարգում չափավոր փոփոխությունների մասին»,- ասել է Հուն։

Հացի վրա կարագ քսելու փախարեն, այն տապակեք ձիթայուղով: Խանութում գնված աղցանների սոուսները օգտագործելու փախարեն պարզապես ձիթայուղ և քացախ ավելացրեք ձեր աղցաններին:

Այս փոքր փոփոխությունները ձեր առողջության համար հեռանկարային կլինեն:

Սկզբնաղբյուր՝ CNN․ Using olive oil instead of these foods could add years to the life of your heart, study says

Հեղինակ՝ Սենդի Լամոտե [Sandee LaMotte]

Լուսանկարները՝ սկզբնաղբյուրի

Թարգմանությունը՝ Մարիամ Վարդանյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 08/03/2020