ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ամբողջ տարածքում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 15%-ով։ Առանձին տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների աճով ցանկը գլխավորում են Վայոց Ձորը, Սյունիքը և Երևանը՝ 2020-ի համեմատ գրանցելով դեպքերի համապատասխանաբար 52%, 25.5% և 22% աճ։
Հանցագործությունների թեև չնչին, բայց նվազում նկատվել է Տավուշի (-0.1%) և Շիրակի մարզերում (-1.3%): Սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ ընդհանուր հանցագործությունների շարքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները տոկոսային հարաբերակցությամբ գերակշռում են հենց Շիրակի ու նաև Սյունիքի մարզերում, որտեղ գրանցված բոլոր հանցագործությունների 18%-ը կազմում են ծանր հանցագործությունները, իսկ 3%-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունները։
Իսկ ընդհանուր առմամբ, դեպքերի դասակարգումն ուսումնասիրելիս նկատվում է, որ հիմնականում ավելացել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները։ Սա կարող է վկայել բնակչության սոցիալական վիճակի վատթարացման մասին։
Ամփոփեց Մարիամ Գրիգորյանը
#փաստացի
Կարդացեք նաև
- Թափուր աշխատատեղեր և թաքնված գործազրկություն
- Փխրուն տնտեսական աճ ճգնաժամային 2020-ից մեկ տարի անց
- Տրանսֆերտները վերականգնում են նախկին մակարդակը
- Գների աճ բոլոր ապրանքային խմբերում․ ինտերակտիվ գրաֆիկներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/02/2022