«Ամփոփ Մեդիան» փնտրում է լրագրողի, ով սիրում է աշխատել տվյալների, փաստերի և բաց աղբյուրների հետ, կարողանում է արագ կողմնորոշվել մեծ տեղեկատվական հոսքերում և ցանկանում է ստեղծել այնպիսի բովանդակություն, որն օգնում է մարդկանց ավելի լավ հասկանալ հանրային նշանակության գործընթացները։
Աշխատանքի ընթացքում դուք ներգրավված կլինեք տվյալահեն բացատրական, փաստերի ստուգման, վերլուծական և հետազոտական նախագծերում՝ աշխատելով խմբագրության տվյալների վերլուծաբանի, դիզայների և տեխնիկական թիմի հետ։
Հիմնական գործառույթները
- տեղեկատվական դաշտի ամենօրյա մշտադիտարկում և հանրային նշանակության թեմաների բացահայտում,
- փաստերի ստուգում, պաշտոնական տվյալների, պետական ռեգիստրների և բաց տվյալների հետ աշխատանք,
- բացատրական լրագրության, վերլուծական և տվյալահեն լրագրողական նյութերի պատրաստում՝ տարբեր ծավալների և ձևաչափերի՝ սկսած արագ արձագանքող հոդվածներից մինչև խորքային հետազոտական նախագծեր,
- սոցիալական ցանցերի համար կարճ տեքստերի, Reels/Shorts սցենարների և այլ մուլտիմեդիա բովանդակության ստեղծում,
- խորքային վերլուծական կամ հետազոտական նախագծերի իրականացում,
- համագործակցություն միջազգային գործընկերների հետ իրականացվող նախագծերում։
Պահանջվող փորձ, գիտելիքներ և հմտություններ
- ունենաք լրագրության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում կրթություն և/կամ փորձ,
- կարողանաք արագ գտնել, համադրել և ստուգել տեղեկատվությունը,
- սիրեք աշխատել թվերի, տվյալների և փաստաթղթերի հետ,
- հետաքրքրված լինեք բացատրական և տվյալահեն լրագրությամբ,
- պատրաստ լինեք սովորել նոր գործիքներ, այդ թվում՝ արհեստական բանականության հնարավորությունները լրագրության մեջ կիրառելու համար,
- գերազանց տիրապետեք հայերենին, ունենաք անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն՝ միջազգային գործընկերների և աղբյուրների հետ աշխատելու համար։
Ինչու միանալ «Ամփոփ Մեդիային»
- աշխատելու Հայաստանի եզակի տվյալահեն բացատրական լրագրության խմբագրություններից մեկում,
- ստեղծելու նյութեր, որոնք համադրում են տվյալները, վիզուալիզացիան և լրագրությունը,
- աշխատելու տվյալների վերլուծաբանների, դիզայներների հետ և AI գործիքներով,
- մասնակցելու տեղական և միջազգային լրագրողական ծրագրերի,
- ունենալու մասնագիտական աճի և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
Աշխատանքային պայմանները
- աշխատանքային ֆորմատը՝ գրասենյակային՝ Երևանի գրասենյակից, մասնակի հեռավար աշխատանքի հնարավորությամբ։
- համագործակցությունը սկսվում է 3-ամսյա փորձաշրջանով,
- հաջող արդյունքների դեպքում՝ երկարաժամկետ համագործակցություն և ներգրավում կազմակերպության այլ ծրագրերում,
- մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և կարողությունների։
Ինչպես դիմել
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV), ինչպես նաև վերջին վեց ամիսներին հրապարակված նյութերի կամ մեդիա նախագծերի հղումները [email protected] էլ․ հասցեին:
Անվանում դաշտում (Subject)՝ Multimedia & Data Journalist
Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. հուլիսի 10, ժամը 10։00։
Կարևոր նշում․ խմբագրությունը կապ կհաստատի միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուների հետ։ Հարցազրույցի փուլ անցնելու վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն հուլիսի 13-ին։
«Ամփոփ Մեդիան» կամ ampop.am կայքը տվյալահեն բացատրական մեդիա հարթակ է՝ հիմնադրված 2016 թվականին «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ի կողմից։ Այն հանրային կարևորության բարդ թեմաները ներկայացնում է պարզ, վիզուալ և փաստարկված ձևաչափերով։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/07/2026







