Մեր մասին Էթիկա
Աշխատանք

Գործ կա․ ԱԲ ինտեգրման մասնագետ / ծրագրավորող

«Ամփոփ Մեդիան» (Ampop․am) նորարարական նախագծի շրջանակներում փնտրում է փորձառու և մոտիվացված տեխնիկական մասնագետի (AI Integrator / Developer)՝ տվյալների ավտոմատացված մշակման համակարգի նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP – Minimum Viable Product) պատրաստման համար։

Հիմնական առաջադրանքները (Responsibilities)

  • Տվյալների ավտոմատացված հավաքագրման համակարգերի (Web Scraping / RSS Feeds) կարգավորում և ինտեգրում,
  • Մեծ լեզվական մոդելների (LLM) API-ների (մասնավորապես՝ OpenAI API / GPT) ինտեգրում և դրանց միջոցով տեքստային տվյալների ֆիլտրման կանոնների (Prompt Engineering) մշակում,
  • Լրագրողական թիմի համար տվյալների արտացոլման պարզ վեբ-ինտերֆեյսի / կառավարման վահանակի (Dashboard) ստեղծում,
  • Համակարգի անվտանգության և տվյալների անխափան հոսքի ապահովում:

Անհրաժեշտ հմտություններ և որակավորում (Requirements)

  • Python կամ համարժեք ծրագրավորման լեզվի խորը գիտելիքներ,
  • OpenAI API-ների կամ այլ հայտնի LLM հարթակների հետ աշխատանքի գործնական փորձ (նախագծերի պորտֆոլիոն կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Տվյալների բազաների (SQL / NoSQL) և տվյալների հավաքագրման (Web Scraping) գործիքների տիրապետում,
  • Վեբ-լուծումների (Frontend/Backend) արագ մշակման հմտություններ (օրինակ՝ Streamlit, React կամ նմանատիպ այլ framework-ներ),
  • Խնդիրներին արագ և ստեղծագործական լուծումներ տալու ունակություն:

Աշխատանքի պայմանները 

Ֆորմատը՝ հեռավար՝ անհրաժեշտության դեպքում գրասենյակային քննարկումների մասնակցությամբ։ Աշխատանքային գրաֆիկն ազատ՝ սահմանված վերջնաժամկետների պահպանմամբ,

Տևողությունը՝ պայմանագրային՝ նախագծի մեկնարկային փուլի (MVP) իրականացման համար՝ հետագայում համագործակցությունը երկարաձգելու և այլ նորարարական ծրագրերում ներգրավվելու հեռանկարով,

Վարձատրությունը՝ պայմանագրային (խնդրում ենք դիմումին կից ներկայացնել Ձեր մոտավոր գնային առաջարկը։

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV), իրականացրած նախագծերի հղումները (Github կամ պորտֆոլիո) և Ձեր գնային առաջարկը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում (Subject) պարտադիր նշելով «Application: Technical Developer»: 📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 25, 2026թ.։

Կարևոր. դիմումների նախնական դիտարկումից հետո կապ կհաստատվի միայն ընտրության երկրորդ փուլ (հարցազրույց) անցած մասնագետների հետ:

«Ամփոփ Մեդիայի» մասին

«Ամփոփ Մեդիա»-ն (Ampop.am) մասնագիտացված և անկախ մեդիա հարթակ է, որը հիմնադրվել է «Լրագրողներ հանուն ապագայի» (JFF) ՀԿ-ի կողմից։ Այն Հայաստանում առաջամարտիկներից է տվյալների վրա հիմնված և բացատրական լրագրության (data & explanatory journalism) ոլորտում։ Մենք պարզեցնում և վիզուալների, ինֆոգրաֆիկների ու վերլուծական հոդվածների միջոցով ընթերցողին ենք հասցնում բարդ տնտեսական, սոցիալական և իրավական թեմաները՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական և մեդիա գործիքներ։

#

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/06/2026