Միջազգային

Միջազգային լրահոս․ Երկրաշարժ՝ Թուրքիա-Իրան սահմանին․ կան զոհեր և տուժածներ

Reuters-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը Թուրքիայի հարավարևելյան հատվածում, Իրանի հետ սահմանի մոտ տեղի է ունեցել 5-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Զոհվել է 8, վիրավորվել 21 մարդ, այդ թվում՝ 8 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մահացածներից 3-ը երեխաներ են։

Թուրքիայի կառավարության տեղեկացմամբ՝ փրկարար ջոկատներն աշխատանքներ են իրականացնում մոտակա գյուղերի փլատակների տակ գտնվող մարդկանց հանելու ուղղութամբ։

ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ 1066 շենք փլուզվել է մակերեսային հուժկու ալիքից, որի էպիկենտրոնը եղել է Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող գյուղական շրջանը։

Թուրքական հեռուստաընկերության կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ թիակներով և ձեռքերով փորում փլատակները, ինչպես նաև պարզ երևում է քանդված ճանապարհներին թափված կահույքն ու անձնական իրերը։

Չինաստանից հետո կորոնավիրուսից ամենաշատ մահացությունները Իրանում է

France24-ը գրում է, որ Իրանի առողջապահության նախարարը կիրակի օրը հայտնեց, որ Մերձավոր Արևելքի երկրներում 8 մարդ է մահացել: Մտավախություն կա, որ վիրուսը կարող է տարածվել նաև Իտալիայում և Հարավային Կորեայում, ինչն էլ կարող է ազդարարել դրա համաշարհային տարածման նոր լուրջ փուլի մասին։

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրը հանրային հեռուստաընկերությանը հայտնում է, որ Իրանում այս պահին գրանցվել է վարակվածների 43 հաստատված դեպք։

Վարակի տարածման օջախն Իրանի Սուրբ Կոմ քաղաքն է։ Պաշտոնյաներն ասում են, որ կորոնավիրուսը չինացի ճանապարհորդներն են իրենց հետ բերել։ Վիրուսի առաջին դեպքն Իրանում գրանցվել է անցած չորեքշաբթի։

Ջահանպուրը հավելել է, որ նոր հաստատված վերջին 15 դեպքերից 7-ը գրանցվել են Ղոմում (Qom), չորսը՝ մայրաքաղաք Թեհրանում, երկուսը՝ հյուսիսային Գիլան նահանգում, մեկը՝ կենտրոնական Մարկազի նահանգում, և ևս մեկը՝ Տոնեկաբուն քաղաքում։

Կիրակի օրն Իրանի առողջապահության նախարարը հաստատեց, որ վիրուսը երկիր մտել է Չինաստանից տեղաշարժի միջոցով։

Կորոնավիրուս․ Թուրքիան և Պակիստանը փակել են Իրանի հետ սահմանները

Իրանում կորոնավիրուսով վարակվածների 43 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ մահվան ելքով։ Այժմ Թուրքիան և Պակիստանը հայտնել են, որ իրենց սահմանները փակում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Աֆղանստանը նույնպես փակել է իր օդային և ցամաքային ուղիները Իրանի հետ։ Այս մասին գրում է Dw-ն։

Կիրակի օրը Թուրքիան հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար ժամանակավորապես սահմանները կփակի Իրանի հետ։

Կարճ ժամանակ անց, Պակիստանը նույնպես հայտարարեց, որ փակում է սահմանները Թուրքիայի հետ։

Վերջերս, միջինարևելյան այդ երկրում կորոնավիրուսով վարակման մի շարք դեպքեր են գրանցվել, և Թուրքիան, վիրուսի տարածումը կանխելու նպատակով խափանման միջոց է ձեռնարկել։

Իրանի Իսլամական Հանրապետությունում 43 դեպք է գրանցել՝ 8-ը մահվան ելքով։ Դա մինչ օրս Չինաստանից դուրս գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է։

«Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճից հետո որոշել ենք ժամանակավոր փակել ցամաքային սահմանը»,-լրագրողներին ասել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոչան։

Նախարարն ասել է, որ ցամաքային և երկաթուղային սահմանները կփակվեն կիրակի օրը՝ իրենց ժամային գոտով երեկոյան ժամը 5-ին։

Անկման եզրին են գտնվում ամենախոշոր տնտեսություններից մի քանիսը

Ինչպես հայտնում է CNN-ը` անցյալ շաբաթ շուկաները փակվեցին՝ (ապրանքների գնանկում տեղի ունեցավ)։ Դժվար չէ գուշակել, թե ինչու։ Կորոնավիրուսը շարունակում է տարածվել, և հնարավոր է, որ աշխարհի խոշորագույն տնտեսություններից որոշներն անկում ապրեն։

Օրինակ վերցնենք Ճապոնիան։ Աշխարհի երրորդ ամենամեծ տնտեսությունը՝ 2019թ-ի չորրորդ եռամսյակում անկում է ապրել 1,6%-ով, քանի որ հարկերի բարձրացումը և հզոր թայֆունը զգալի հետևանքներ են թողել երկրի վրա։ Դա 2014թ-ից այս կողմ ամենամեծ հարվածն էր նախորդ եռամսյակի համեմատ:

Կորոնավիրուսի բռնկումից հետո Եվրոպայի ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի լաբորատորիաները նույնպես դադարեցին աշխատել:

Հետևելով Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնին(ZEW) փետրվար ամսվա կտրվածքով Գերմանիայի տնտեսությունը կտրուկ անկում է ապրել։ Ըստ ZEW-ի ցուցանիշի՝ մտավախություններ կան որ վիրուսը կարող է հարված հասցնել համաշխարհային առևտրին։

Կորոնավիրուսը կարծես նահանջում է Չինաստանից, բայց ԱՀԿ-ն մտավախություն ունի այլ երկրների համար

Reuters-ի հաղորդմամբ՝ Չինաստանը շաբաթ օրը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվողների ու մահացությունների թիվը կտրուկ նվազել է, սակայն ԱՀԿ-ն զգուշացնում են, որ դեռ վաղ է կանխատեսումներ անել, քանի որ այլ երկրներում նոր վարակվածների թիվն աճում է։

Չինաստանի իշխանություններն ասում են, որ ուրբաթ օրը Չինաստանի կենտրոնում կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք է գրանցվել, իսկ մեկ օր առաջ՝ ծայրամասում գրանցվել է 889 դեպք։ Վարակվածների թիվը հանկարծակի աճել է ամենուր, սակայն վարակը գնալով սրվում է Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Լիբանանում։

Շաբաթ օրը, Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ վարակվածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 433-ի, և ենթադրվում է, որ թիվը կարող է զգալիոորեն աճել, քանի որ վարակի տարածման օջախում գտնվող եկեղեցի այցելած ավելի քան 1000 մարդ հայտնել են հարբուխի և գրիպի ախտանիշների մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է Չինաստանում նոր վարակվողների թվի անկումը, սակայն նշել է, որ անհանգստացած է այն հանգամանքից, որ նույնիսկ Չինաստանի հետ ոչ մի հստակ կապ չունեցող երկրներում են վարակման դեպքեր գրանցվել:

ԱՄՆ նախագահի թեկնածու Սանդերսը խստորեն քննադատում է Ռուսաստանին

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսն ուրբաթ օրը Ռուսաստանին նախազգուշացրել է չխառնվել 2020 թ-ին Սպիտակ Տան ընտրությունեերին, երբ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են վերջինիս, որ Մոսկվան փորձում է աջակցել Թրամփին։

Սանդերսը լրագրողներին ասել է. «ԱՄՆ հետախուզության կոմիտեն մեզ հայտնում է, որ Ռուսատանը միջամտում է այս քարոզարշավին։ Եվ ահա թե ինչ կասեմ պարոն Պուտինին, եթե ես նախագահ ընտրվեմ, հավատացած եղեք, որ դուք ոչ մի կերպ չեք խառնվելու Ամերիկայի գործերին»։

78-ամյա Սանդերսն ԱՄՆ սենատոր է և դեմոկրատ սոցիալիստ՝ Վերմոնտ նահանգից: Նա դեմոկրատական կուսակցության թեկնածուների մեջ առաջատարն է և կիրակի օրը Նեվադայում կայանալիք հանձնաժողովում հաղթելու մեծ շանսեր ունի։

Ուրբաթ օրը Վաշինգտոն Փոստը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները Սանդերսին, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահ

Դոնալդ Թրամփին և ԱՄՆ-ի օրենսդիրներին հայտնել են, որ ռուսական կողմը փորձել է խառնվել ընտրություններին:

Ինչպես կարող են ղեկավարներն աշխատել միասին, հատկապես երբ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել

Մենեջերներն ու նրանց ղեկավարները ոչ միշտ են կարողանում լեզու գտնել միմյանց հետ։ Կապ չունի՝ դուք աշխատում եք գլխավոր ղեկավարի թիմում, թե՝ միջին օղակի մենեջեր եք, որը մեկ այլ մենեջերի հետ աշխատում է նույն նախագծի վրա։

CNN-ը գրում է, որ համաձայնություններն ու սայթաքումները անխուսափելի են, հատկապես, երբ լիազորության սահմաներն անորոշ և երբեմն էլ հավասար են։

Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եք լուծել խնդիրը, մինչ այն ավելի կսրվի։

Ստեղծված անհամաձայնությանը նայեք դրական կողմից։ Քչերն են սիրում մարտահրավերներ նետել կամ էլ մեկ ուիրշի հետ հարց քննարկելիս միշտ վիճաբանության մեջ մտնել։ Ըստ հոգեբան Լայն Դավեի՝ աշխատանքի մեջ հնարավոր են անհամաձայնություններ: Նա կորպորատիվ ղեկավար կազմի թիմերին խորհուրդ է տալիս հարթել անհամաձայնությունները։

Թարգմանությունը՝ Վարդուշ Վանյանի, Թամար Սիմոնյանի, Աննա Սիմոնյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/02/2020