Սոցիալական

Հումոր՝ ժանտախտի ժամանակ, որը կօգնի լիցքաթափվել :) «Տենց ուվերեննի մի ասեք» #թարմացվող

Այստեղ «Ամփոփ Մեդիան» կհավաքի լավագույն հումորները, որոնք ծնվել և ծնվում են նոր կորոնավիրուսի օրերին։ Նախապես նշենք, որ հումորների հեղինակներին և/կամ սկզբաղբյուրները ոչ բոլոր դեպքերում հաջողվեց գտնել, բայց շատ շնորհակալ ենք, որ այս արտակարգ իրավիճակում նրանց հաջողվում է ժպիտ պարգևել մարդկանց։ Հուսանք՝ մեր հավաքածուն ևս ժպիտ կպարգևի և հնարավորինս կլիցքաթափի շատերին այս լարված օրերին։ Սկսեցի՛նք։)

Հեռավար ուսուցում

Կոնսերվատորիայի հեռավար դասերից

– Երգի Անահիտ

– Չեմ կարա ընկեր Սիմոնյան, Տատին քնած ա

*
– Անշնորհք բառեր չասես, երեխեն դասի է միանում…

*
Հինգ րոպեով գնացի խոհանոց, էս ինչ աղմուկ բարձրացրիք, մի հատ բոլորդ լռեցրեք ձեր տանեցիներին 😃

*
Ուսուցիչը հարցնում է՝ թեման պա՞րզ էր, բոլորս միասին՝ ընտանյոք հանդեձ՝ ա-յո՜։

Ձեռքերս այնքան լվացի, պարզվեց մի հիանալի մաշկ ունեմ։

Սիրելի կանայք 💞․ Կանանց միամսյակը տեղափոխվել է ապրիլի 7-ից մայիսի 7-ը 🤷‍♂️։

Կորոնավիրուսը հիմնականում ոչ թե թոքերին ա խփում, այլ՝ ուղեղին…

Նախանձը․ Մարդ #covid19 լիներ, սաղ աշխարհով ման գար…

Հոռետեսը․ Ցավալի է, երբ այնքան անբախտ ես, որ նույնիսկ համաշխարհային վարակից քեզ բաժին չի հասնում։

«Անբախտը»․ Ոչ վարկ ունեի, ոչ էլ՝ պաչիկով բարևելու հանդեպ սեր:

Կորոնավիրուսն ինքնին վտանգավոր չէ, վտանգավոր է դառնում, երբ հասկանում ենք, որ մենք էլ նրա փոխարեն նույնը կանեինք ոմանց հետ:

ՇՏԱՊ!!! ԱԱԾ-ն պարզել է, թե ում շունն է կորոնավիրուսը: Շունն ու տերը առերեսվել են: Շունը տիրոջը չի ճանաչել: ԱԱԾ-ն ինքնամեկուսացել է:

Առաջ «Գոլդեն Փելես» գնալու համար գումար էր պետք, հիմա՝ ջերմություն;

Մի հոգի նշանվեց… բոլորս մնացինք տանը… / «տանը մնացած» աղջիկներ /

Իսրայելում հաստատվել է Կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Կինը սպանել է ամուսնուն՝ մեկուսացման չորրորդ օրը։

Մթերային խանութում․ Ամեն բան առանք, մնաց բուդը

– Լսի, սիրեցի կորոնավիրուսը՝ ծնված հումորների համար:
– Կարևորը կորոնավիրուսը քեզ չսիրի։

Երկու հոգի դիմակով մտնում են բանկ։ Մի սարսափ, մի տագնապ ու ահաբեկված դեմքեր, բայց երբ մտնողները հայտարարում են բանկը թալանելու մտադրության մասին, բոլորը խախանդվում են։

Ինքնախոստովանություն․ Ձեզ ինչ կա՝ Աստված սկզբից ամենալավերին ա տանում։

Սև հումոր․ Կփրկվեն միայն գործազուրկները։

Նրանք վերադարձել են Իտալիայում անցկացրած հրաշալի արձակուրդից 😉

Եկել է աշխարհը փրկելու պահը՝ հողաթափերով տանը նստած։

Ես` օրական 20 վայրկյանը մեկ 57 անգամ ձեռքերս լվանալուց հետո

Այնպես որ, փրկենք աշխարհը՝ ինքնամեկուսացմամբ և հետևելով հիգիենային։ 

շարունակելի․․․

հ․գ․ եթե նկատել եք նմանատիպ հումորներ, կարող եք հղումն ուղարկել մեզ՝ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ այստեղ։ Լավագույնները կտեղադրվեն այստեղ։

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/03/2020