Քաղաքական

#ԱԺ2021. Պատգամավորի թեկնածուների տարիքները (ինֆոգրաֆիկա)

Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այլ քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող առաջադրվել որպես պատգամավոր:

Ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հունիսի 12-ի դրությամբ տեղադրված կուսակցությունների ընտրացուցակները՝ «Ամփոփ Մեդիան» հայտնաբերել է վերը նշված չափորոշիչների հետ որոշ անհամապատասխանություններ։

Մասնավորապես, Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ), Լուսավոր Հայաստան և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունների ցուցակներից յուրաքանչյուրում ընդգրկված է մեկական թեկնածու, ում 25 տարին լրացած չի լինի մինչև ընտրությունների օրը։

Սույն պատկերով ներկայացնում ենք կուսակցությունների/դաշինքների ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուների միջին տարիքները, ինչպես նաև ամենաերիտասարդ և ամենատարեց թեկնածուների տարիքները։

Պատգամավորի ամենատարեց թեկնածուն 84 տարեկան է՝ ընդգրկված  «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակում։

Loading...

Loading…

 

Ըստ «Ամփոփ Մեդիայի» ուսումնասիրության՝ 2021թ․ արտահերթ ընտրարշավին մասնակցող ամենատարեց կազմով կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես»-ն է, որտեղ թեկնածուների միջին տարիքը 55-ն է, ամենաերիտասարդ կազմով կուսակցությունը՝ Համահայկական ազգային պետականությունը (ՀԱՊ)՝ միջին տարիքը 37:

Սույն ինտերակտիվ գրաֆիկի միջոցով կարող եք ընտրել և առանձին-առանձին ծանոթանալ կուսակցություններից յուրաքանչյուրի կազմին՝ ըստ տարիքային խմբերի ու սեռային բաշխվածության։

 

Տվյալների մշակումը և վիզուալիզացիան՝ Կարինե Դարբինյանի

ՏԵՍ ՆԱԵՎ

#armvote2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/06/2021