Քաղաքական

#ԱԺ2021․ Կին և տղամարդ թեկնածուների հարաբերակցությունը ընտրացուցակներում

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում 21 կուսակցությունների և 4 դաշինքների ընտրացուցակներում կանայք կազմում են 36,5%, ինչը 4,5 տոկոսով գերազանցում է նախորդ՝ 2018թ․ արտահերթ ընտրությունների ցուցանիշը:

ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է 30% գենդերային քվոտա: Ընտրություններին մասնակցող բոլոր 25 քաղաքական ուժերի ընտրացուցակներում կանանց ներկայացվածությունը 31-44% է։

Ընտրություններին մասնակցող ուժերից ընտրացուցակները գլխավորում են երկու կին թեկնածուներ՝ Կարինե Տոնոյանը «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունից և Լուսինե Ավագյանը «Միասնական հայրենիք» կուսակցությունից։ Մինչդեռ նախորդ՝ 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին, 11 քաղաքական ուժերից միայն «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակն էր գլխավորում կին՝ Լուսինե Հարոյանը։

Կին թեկնածուներից երեքն էլ՝ Անահիտ Եղոյանը «Հայոց հայրենիք», Սիրանուշ Ռափյանը «Ազատական» և Աիդա Բատիկյանը «Ազատություն» կուսակցություններից, զբաղեցնում են ընտրացուցակների երկրորդ հորիզոնականները։

Տոկոսային հարաբերակցությամբ, ամենաշատ կանայք ներկայացված են «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցության ցուցակում՝ 44% (36 հոգի), իսկ ամենաքիչը՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում՝ 31% (47 հոգի)։ 229 թեկնածուից բաղկացած ամենամեծ ցուցակում, որը ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքը, կանանց թիվը 80 է կամ 35%:

Loading...

Loading…

ՏԵՍ ՆԱԵՎ

#armvote2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/06/2021