23-ամյա կնոջ սպանությունից 4 ամիս անց հարազատներն այդպես էլ չեկան նրա մարմնի հետևից
Ավելի քան 4 ամիս Երևանի դիահերձարանում գտնվող Այշաթ Բայմուրադովայի աճյունը հողին կհանձնվի Հայաստանում ՀՀ միջոցներով, տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում տալով Քննչական կոմիտեին։
Ո՞վ էր Այշաթը և ինչո՞ւ էր Հայաստանում
Այշաթը Չեչնիայից Երևան էր փախել նախորդ տարվա հունվարին՝ փրկվելով ընտանեկան դաժան բռնությունից։ Նրա հարազատները սերտ կապեր ունեն Կադիրովի ռեժիմի հետ, և ըստ իրավապաշտպանների՝ կինը դարձել է «սպանություն հանուն պատվի» զոհ։
Ի՞նչ է պարզվել սպանության մասին
Այշաթի մարմինը հայտնաբերվել էր նախորդ տարվա հոկտեմբերին՝ Երևանի կենտրոնում վարձակալած բնակարանում։
Քննչական կոմիտեն սպանության մեջ կասկածում է Ռուսաստանի երկու քաղաքացիների (Կարինա Իմինովա և Սաիդ-Համզատ Բայսարով), որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չէ (փորձաքննության պատասխանն ուշանում է), սակայն ընկերները կասկածում են թունավորում կամ խեղդամահություն։
Գործի ընթացքը
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ դժվար է ակնկալել Ռուսաստանի համագործակցությունը կասկածյալներին հայտնաբերելու հարցում, քանի որ գործը հասնում է մինչև չեչենական իշխանական օղակներ։
Քանի որ հարազատները հրաժարվել են տեղափոխել մարմինը, քննիչի որոշմամբ՝ Այշաթը վերջնական հանգրվան կգտնի հայկական հողում։
Էթնիկ չեչեն դասալիքը Աստանայի օդանավակայանում 4 ամիս մնալուց հետո եկել է Երևան. ի՞նչ է սպասվում նրան
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/02/2026









