Առողջություն

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են լինել սոցիալական փաթեթի շահառու

Սոցիալական փաթեթը պետական աջակցության ծրագիր է, որն ուղղված է ՀՀ պետական մարմինների աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ սոցիալական խնդիրների ապահավմանը։ Սոցիալական փաթեթի շահառու կարող են լինել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինները։

2019թ. մայիսի 30-ի ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի «Շտապ բուժօգնության» ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով 560 աշխատակից, նույնպես ընդգրկվել են սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:

Շահառուի հետ միասին սոցիալական փաթեթից կարող են օգտվել նաև նրա ընտանիքի անմիջական անդամները։ Անմիջական անդամ են համարվում շահառուի ամուսինն ու երեխաները, սակայն վերջիններս կարող են օգտվել մինչև 27 տարեկան։

Ինչպես դառնալ շահառու

Եթե դուք վերը նշված կառույցներից մեկի աշխատակից եք, ապա սոցիալական փաթեթի շահառու դառնալու համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի քայլ։ Քայլերը՝ ստորև կցված պատկերում։

Որ կառույցների աշխատակիցները չեն կարող լինել շահառու

Սոցիալական փաթեթի շահառու լինելու համար գործում են սահմանափակումներ: Մասնավորապես սոցիալական փաթեթից չեն կարող օգտվել ՀՀ կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՏԻՄ աշխատակիցները:

Կարդացեք նաև

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/10/2019