Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Նախընտրական Գորիս․ ի՞նչ են ակնկալում բնակիչները ապագա համայնքային իշխանությունից

Գորիս, 10.2026

Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ «Ամփոփ Մեդիան» Գորիսում զրուցել է բնակիչների հետ՝ պարզելու, թե որոնք են համայնքի առաջնահերթ խնդիրները, ինչ ակնկալիքներ ունեն ընտրություններից և ինչ փոփոխություններ են սպասում ապագա համայնքային իշխանությունից։

Ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական դաշինք՝ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Համերաշխությունը» և Արգամ Հովսեփյանի գլխավորած «Ապրելու քվեն»։

Նախկինում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Առուշանյանն այս անգամ ընտրություններին մասնակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով։ «Համերաշխությունը» ձևավորել են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը, իսկ «Ապրելու քվեն»՝ «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները։

Ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում Գորիսի բնակիչները, և ի՞նչ լուծումներ են առաջարկում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։

Դիտեք «Ամփոփ Մեդիայի» ռեպորտաժը։

Լրագրող՝ Գոհար Սարգսյան
Օպերատոր՝ Արմեն Սողոմոնյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/10/2026