Առողջություն

Ի՞նչ պետք է անել և ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո

Հաշվի առնելով պատվաստումային գործընթացում նկատելի ակտիվությունը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ «Ամփոփ Մեդիան» ներկայացնում է մի շարք խորհուրդներ այն մասին, թե ինչ պետք է անել և ինչ չանել պատվաստումից առաջ և հետո, եթե արդեն որոշել եք պատվաստվել։

Loading...

Loading…

Ի դեպ, Քովիդով նախկինում վարակված լինելը կրկնավարակից զերծ մնալու երաշխիք չէ։

«Ամփոփ Մեդիային» ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տվյալների համաձայն՝ 2020թ․ մարտի-1-ից մինչև 2021թ․ հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ կրկնավարակման (առաջին և երկրորդ ՊՇՌ թեստավորման արդյունքների միջև 90-օրյա տարբերությամբ) 2423 դեպք, ինչը նշված ժամանակահատվածում հաստատված դեպքերի 0.8%-ն է կազմում։

Որտե՞ղ է հնարավոր պատվաստվել COVID-19-ի դեմ

Առողջապահության նախարարի 2020թ․ օգոստոսի 17-ի հրամանի համաձայն՝ պլանային և համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են այն ԲԿ-ներում, որոնք ունեն «մանկաբուժական ընդհանուր պրակտիկա», «բժշկական ընդհանուր պրակտիկա»,  «ընտանեկան բժշկություն»,  «մանկաբարձական», «նեոնատոլոգիական» բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնելու լիցենզիա։

Համաճարակաբանական ցուցումով՝ կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են նաև մանկական նախադպրոցական կազմակերպությունների, հանրակրթական, հատուկ կրթական և այլ կազմակերպությունների բուժկետերում՝ պահպանելով սահմանված պահանջները։

Կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել նաև աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, այլ կազմակերպություններում, հանրային վայրերում և հենաշարժական ֆունկցիաների կայուն կամ խիստ արտահայտված խանգարումներով հիվանդություններ կամ ախտաբանական վիճակներ ունեցող անձանց կեցության վայրերում շարժական պատվաստումային խմբերի միջոցով՝ համաձայն ՀՀ Կառավարության 2003թ․ որոշման՝ պահպանելով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված պահանջները։

«Ամփոփ Մեդիայի» հարցմանն առ այն, թե ռիսկային խմբերին պատկանող քաղաքացիների դեպքում ի՞նչ հետազոտություններ են իրականացվում նախքան պատվաստումը, Առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ նախքան պատվաստումը՝

  • պացիենտը Առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից ենթարկվում է համապատասխան բժշկական զննության՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020թ․ օգոստոսի 17-ի հրամանի,
  •  ռիսկային խմբերին պատկանող քաղաքացիները ենթակա չեն լաբորատոր հետազոտության, եթե չկա առողջական վիճակի սրացում։

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացվում են ավելի քան  ութ ամիս, սակայն նոյեմբերի 22-ի դրությամբ ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստված բնակչությունը կազմում է ընդամենը 13%:

Դժվար է ասել, թե որքան ժամանակ կծախսվի բնակչության առնվազն 70%-ի պատվաստվածությունն ապահովելու համար, սակայն ակնհայտ է, որ ներկայիս տեմպերը նվազեցնում են արդեն պատվաստված բնակչության արդյունավետությունը համաճարակի դեմ պայքարում, քանի որ պատվաստումների ոչ զանգվածային բնույթը թույլ է տալիս վիրուսին ազատ շրջանառվել ու մուտացվել, իսկ մինչ այդ թուլանում է պատվաստանյութի ազդեցությունը պատվաստված բնակչության շրջանում։

Կիրառվող պատվաստանյութերը հինգն են։ Դրանց մեկնարկի ժամանակացույցն արտացոլված է ստորև բերված ինֆոգրաֆիկում՝

Loading...

Loading…

Ինչ վերաբերում է «Պֆայզեր» և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերին, ապա դրանք Հայաստանի Հանրապետություն դեռևս չեն ներկրվել։

 

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/11/2021