Խմբագրից․ Տուրիզմի զարկերակը Հայաստանում, ինչպես աշխարհի բոլոր անկյուններում, պարզապես կանգ է առել։ Ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր աշխատակիցներ մատնված են գործազրկության։ Ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական այս ճյուղի հետ փոխկապակցված ինդուստրիան շատ կարճ ժամանակ հետո կքայքայվի, եթե միջոցներ չձեռնարկվեն։ Եվ գուցե նախնական շրջանում ոչ լիարժեք, սակայն փոքրիկ լուծում համարվի ներգնա տուրիզմի զարգացումը, որտեղ ակտիվ դեր կարող է ունենալ ցանկացած ՀՀ քաղաքացի՝ իր հանգիստը վայելելով Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հյուրատներում, այդպիսով փոքրիկ ներդրում ունենալով ոլորտի վերականգնման գործում։ Մեր գործընկեր Հովհաննես Աղաջանյանը ներկայացնում է հյուրատների իր ընտրանին։
Ակնհայտ է, որ շատ բաներ այլևս երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին COVID-19 ճգնաժամից առաջ էին: Նույնիսկ երբ սահմանափակումները վերացվեն, և մենք կրկին սկսենք ճամփորդել, հավանաբար, երկրներն առանց թեստավորման թույլ չեն տա անցնել սահմանը, իսկ մշտական բնակություն չունեցողներին նախ կուղարկեն մեկուսարան:
Եթե չեք ցանկանում սթրես տանել ճամփորդությունից, բայց ոչ էլ ցանկանում եք անիմաստ վատնել ժամանակը Կասկադին կից սրճարաններում, ապա միակ լուծումը, իմ կարծիքով, ներգնա ճամփորդությունն է։ Այնպես որ, հավաքեք ձեր ուսապարկը, լավագույն ընկերներին և ճամփա ընկեք:
Վերջերս որոշեցի կազմել Հայաստանի մարզերում գտնվող այն լավագույն վայրերի ու իջևանատների ցանկը, որոնք, ըստ ինձ, արժե այցելել այս տարի:
Ծանուցում 1. Ինքս ոչ բոլոր նշված վայրերն եմ դեռ այցելել։ Ցանկը ստեղծել եմ ըստ իմ ճամփորդական ճաշակի և հուսով եմ ՝ կարճ ժամանակ անց այն կկարողանամ համալրել նորերով:
Ծանուցում 2. Լուսանկարների հեղինակը ես չեմ, բայց հուսով եմ՝ հեղինակները չեն նեղանա, որ դրանք օգտագործել եմ այս նպատակով։
Եվ այսպես․
Հյուրանոց «Արևի», Վայոց Ձոր
«Հարսնաձոր» Էկո Ռեզորտ, Սյունիք
Թուֆենկյան «Ավան Ձորագետ» հյուրանոց, Լոռի
Concept Hotel by COAF , Լոռի
Վարդենի հյուրատուն, Կոտայք
«Հայլանդզ» Էկո Վիլիջ Ռիզորթ, Կոտայք
Վանատուն հյուրատուն, Տավուշ
Cozy House, Տավուշ
Խաչած տուն, Սյունիք
Հյուրանոց Ամբերդ, Արագածոտն
Լավաշ հյուրատուն, Գեղարքունիք
Գյումրու Բեռլին Արտ հյուրանոց, Շիրակ
Հեղինակ՝ Հովհաննես Աղաջանյան
Նյութի անգլերեն տարբերակն ԱՅՍՏԵՂ
Հավելյալ աղբյուրներ
- Բացե՞լ, թե՞ չբացել սահմանները․ մտահոգություններ տուրիզմի շուրջ
- Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
- Տուրիզմը Հայաստանի տնտեսությունում
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մանրամասներն ԱՅՍՏԵՂ
- Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
#COVID19 #ArmGov #anticrisis #actions
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/05/2020