Սոցիալական

Նորածիններին ամենից հաճախ տրված անուններն ու ազգանունները 2019 թ․-ին

Նախորդ տարի հանրապետությունում ծնվել է 36041 երեխա. նրանցից 17128 –ը՝ աղջիկ, 18913-ը՝ տղա։

Տղաները 1785-ով կամ 10%-ով գերազանցել են աղջիկներին։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նորածին աղջիկների և տղաների շրջանում առավել տարածված 6 ազգանուններն ընդհանուր առմամբ կրկնվում են։

Աղջիկների դեպքում ամենահաճախ գրանցված 46 ազգանունների ցանկը գլխավորում է Գրիգորյան ազգանունը և եզրափակում՝ Եղիազարյանը։ Տղաների դեպքում այդ ցանկի առաջին հորիզոնականում Հովհաննիսյանն է, 46-երորդում՝ Ներսիսյանը:

Նորածին աղջիկներին ամենից հաճախ անվանել են Նարե, տղաներին՝ Դավիթ: Աղջիկների դեպքում տասնյակն ամփոփում է Մարիամ անունը, տղաների դեպքում՝ Արենը:

46-րդ հորիզոնականում Արմինե անունն է։ Այս անվամբ կոչել են 94 նորածնի։ Տղաների պարագայում 46-րդ հորիզոնականը զբաղեցրել են Վաչեները, որոնց թիվը կազմում է 78:

«Ամփոփ Մեդիայի» անձնակազմը բոլոր երեխաներին մաղթում է քաջ առողջություն և երջանիկ մանկություն։

Տվյալներին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ՝ ԱՆՈՒՆՆԵՐ և ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐ։

Ինֆոգրաֆիկներն ու տեքստը՝ Լիլիթ Մկրտչյանի

Լուսանկարը՝ www.thetot.com

✅ Հետևեք «Ամփոփ Մեդիայի» սոցիալական էջերին և տեղեկացեք առաջին աղբյուրներից ստացված ամենակարևոր և ակտուալ տեղեկությունների մասին
Facebook: ➡️ https://web.facebook.com/ampop.am/
Telegram: ➡️ https://t.me/ampopmedia
Instagram: ➡️ https://www.instagram.com/ampop.am/
Twitter: ➡️ https://twitter.com/ampoparmenia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 15/05/2020