Տնտեսություն

Հայաստանը ամենաթրենդային ուղղությունների տասնյակում

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ «2019թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցի» Հայաստանը 5 կետով բարելավել է իր դիրքերը և այժմ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Իսկ Booking.com կայքը, որը հայտնի է հյուրանոցների, հյուրատների ամրագրման ոլորտում, Երևանը ներառել է 2020թ․-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։

2019թ-ի առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 12.3%-ով կամ 84 հազարով:

Այս տարվա կեսին զգալիորեն ավելացել են հյուրանոցներում հանգստացող զբոսաշրջիկները: Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի 100 փաստում, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին զբոսաշրջիկները 200 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մեկ օրում զբոսաշրջիկը Հայաստանում ծախսել է 880 ԱՄՆ դոլար՝ ի տարբերություն 2013թ․-ին կատարած 730 դոլար ծախսի։

Ավելացել են նաև կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը 38%-ով, կամ 1 մլրդ դրամով, ինչպես նաև զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը՝ 53%-ով կամ շուրջ 400 միլիոն դրամով։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստան ամենաշատը գալիս են ԵՄ երկրներից՝ 25%, այնուհետև Ռուսաստանից՝ 24%:

2018թ-ի 1-ին կեսի համեմատ, այս տարվա առաջին կեսին զբոսաշրջիկների ակտիվ հոսք է նկատվում հատկապես Ռուսաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Նվազել է Հայաստան այցելով ԱՄՆ-ի, Իրանի և Վրաստանի զբոսաշրջիկների թիվը։

 

Այս թեմայով նախկինում գրված նյութերից

Տուրիզմը Հայաստանի տնտեսությունում

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 11/10/2019