Դըրբըզեք Սոցիալական

Հանդիպում Շուշիի հետ. Նվարդ Խաչիկյանի ու Արցախ վերադառնալու ձգտման մասին

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է հոդվածների շարք, որի հերոսներն ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր ճակատագրեր, սակայն նրանց բոլորին միավորում է Շուշիի իրենց բնակելի շենքը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց։

Նրանք հայկական Շուշիի վերածննդի և անկման վկաներն են, մեծացել ու կայացել են քաղաքի կայացմանը զուգահեռ՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև երկրորդը՝ քաղաքի անկումը։

Պատմությունները, որոնք ներկայացնում ենք մի քանի մուլտիմեդիա նյութերի միջոցով, հնարավորություն են ևս մեկ անգամ հանդիպելու Շուշիին, ցավոք, վիրտուալ ձևաչափով և ցավոտ դրվագներով։

Պատմություններից այս մեկի հերոսը Նվարդ Խաչիկյանն է, որ ծնվել ու մեծացել է Շուշիում, պատերազմի ժամանակ էլ տեսել է սեփական բնակարանի ավերումը հրթիռակոծության հետևանքով։

Նվարդի պատմությունը զուգահեռվում է պատմական նախորդ փուլերում Շուշիի հայկական բնակչության նվազման ու ավելացման դրվագների, շուշեցիների՝ Արցախ վերադառնալու ձգտման և ներկայում դրա հնարավորությունների հետ։

Պատմությանն անցնելու համար սեղմեք նկարին։

Մարիամ Անդրեասյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Հարութ Բաբալյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Անուշ Զաքարյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Հեղինակներ՝ Գարիկ Հարությունյան, Նարեկ Մարտիրոսյան, Հայկ Խաչիկյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/11/2022