Իրավունք Սոցիալական

Հանդիպում Շուշիի հետ. Մարիամ Անդրեասյանը և քաղաքի մշակութային կորուստները

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է հոդվածների շարք, որի հերոսներն ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր ճակատագրեր, սակայն նրանց բոլորին միավորում է Շուշիի իրենց բնակելի շենքը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց։

Նրանք հայկական Շուշիի վերածննդի և անկման վկաներն են, մեծացել ու կայացել են քաղաքի կայացմանը զուգահեռ՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև երկրորդը՝ քաղաքի անկումը։

Պատմությունները, որոնք ներկայացնում ենք մի քանի մուլտիմեդիա նյութերի միջոցով, հնարավորություն են ևս մեկ անգամ հանդիպելու Շուշիին, ցավոք, վիրտուալ ձևաչափով և ցավոտ դրվագներով։

Զրուցակիցներից առաջինը Մարիամ Անդրեասյանն է, ում հեղինակները հանդիպել են Ստեփանակերտում, ուր շուշեցիները տեղափոխվել են պատերազմից հետո։

«Շուշիում ես ծնվել եմ։ Մայրս ու հայրս շուշեցիներ չեն։ Մաման գյումրեցի է, 88-ի երկրաշարժից հետո որոշում է, որ պետք է տեղափոխվի Արցախ։ Հայրս էլ, երբ բանակից գալիս է, էլի որոշում է, որ պետք է Շուշիում լինի 80-ականներին։ Պատերազմ է լինում, 94-ի վերջին մայրս ու հայրս ամուսնանում են, 95-ին ես եմ ծնվում»,- պատմում է Մարիամը։

Պատմությանն անցնելու համար սեղմեք նկարին։

Հեղինակներ՝ Գարիկ Հարությունյան, Նարեկ Մարտիրոսյան, Հայկ Խաչիկյան

Հարութ Բաբալյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Նվարդ Խաչիկյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/11/2022