Միջազգային

Որ երկրներն են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ին անդամակցող երկրները, որոշեցին ռազմական և հումանիտար մեծածավալ օժանդակություն ցուցաբերել Ուկրաինային, երբ ակնհայտ դարձավ, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից մեկնարկած հատուկ ռազմական օպերացիայի թիրախում Ուկրաինայի ողջ տարածքն է և ոչ միայն երկրի արևելյան Լուգանսկի և Դոնեցկի հարակից հատվածները։

Ռազմական օժանդակությամբ առաջամարտիկը Միացյալ Նահանգներն են։ Վերջինս ռազմական աջակցությունը սկսել էր դեռևս նախորդ տարվա աշնանից, ինչը նախագահ Բայդենը հիմնավորել էր ռուս-ուկրաինական լարվածության սրացմամբ։ Միայն անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ ցուցաբերած ռազմական աջակցությունն Ուկրաինային գերազանցել էր 1 միլիարդ դոլարը։

Ռուս-ուկրաինական պատերազմի չորրորդ օրը ԵՄ-ն հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերին 500 մլն եվրո արժողությամբ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։ Քանի որ, ըստ ԵՄ համաձայնագրի՝ արգելվում է ԵՄ բյուջեից ռազմական նկատառումներով  ֆինանսավորումը, ԵՄ-ն որոշում է կայացրել օգտագործել իր արտաբյուջետային, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցությունը «[…] կնպաստի ուկրաինական զինված ուժերի կարողությունների և ճկունության ամրապնդմանը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»:

Loading...

Loading…

 Ամփոփեց Կարինե Դարբինյանը

Կարդացեք նաև

Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine
#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել «Ամփոփ Մեդիայի» նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում «Ամփոփ Մեդիայի» պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/03/2022