Առողջություն

Բժշկական օգնություն և սպասարկում

Ի՞նչ է անվճար և համավճարով բուժօգնությունը

Հայաստանում բուժօգնությունը կազմակերպվում է անվճար, համավճարով և վճարովի տարբերակներով:

Կառավարության կողմից ամեն տարի հաստատվում է առողջապահական պետական նպատակային ծրագիր, որով սահմանվում են անվճար և արտոնյալ պայմաններով (համավճարով) բժշկական օգնության և սպասարկման տեսակները: Անվճար և համավճարով բժշկական օգնության հարցերը կարգավորվում են նաև Կառավարության որոշմամբ:

[playbuzz-item item=”c402b91e-8f35-4e94-a9ba-6f1a8eadbe1a” shares=”false” info=”false” wp-pb-id=”823322″]

 

  • Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունը բոլորին ցուցաբերվում է երկու դեպքում՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում) և գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով) դեպքերում:

  • Կառավարության որոշմամբ և ՀՀ ԱՆ հրամանով բոլորի համար 2019թ․ հունվարի 10-ից անվճար է նաև չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը։


Ինչ վերաբերում է արտահիվանդանոցային բուժծառայությանն ու սպասարկմանը, ապա այն անվճար է տրվում բոլորին նախարարի կողմից սահմանված ծառայությունների փաթեթների շրջանակներում:

Արտահիվանդանոցային բուժծառայությունների մեջ ներառվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը, ընտանեկան բժշկի ծառայությունները, որոշ հետազոտություններ, շտապ բուժօգնությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը և բուժումը:

Բացառություն են կազմում ստոմատոլոգիական ծառայությունները և ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները, որոնք անվճար կամ հավելավճարով են բնակչության միայն հատուկ խմբերի համար։

[playbuzz-item item=”32f16ba4-327f-40bb-b8ec-050eabfb75f5″ shares=”false” info=”false” wp-pb-id=”225033″]

Անվճար և համավճարով բուժօգնությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ուղեգիր պոլիկլինիկայից, տեղամասային բժշկից: Ուղեգիրը անվճար կամ հավելավճարով բուժօգնություն ստանալու հիմքն է: Ուղեգրի հետ միասին պետք է ներկայացնել նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ:

Իսկ առանց ուղեգրի բուժօգնություն ստանալու դեպքերը սահմանվում են ՀՀ ԱՆ կողմից։ Դրանք վերաբերում են անհետաձգելի բուժում պահանջող հիվանդություններին և վիճակներին։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/09/2019